TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38
382

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց։

ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Մենք ստորագրեցինք TRIPP համաձայնագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Գիտեմ, որ այն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, և դա կարևոր է, բայց դա շատ ավելին է, քան պարզապես խաղաղության համաձայնագրի խարիսխ լինելը: Այն իսկապես հնարավորություն ունի հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց: Այն լուծում է հասանելիության հարցը, որը մտահոգում էր Ադրբեջանին և գրգռում հարաբերությունները,  բայց սա շատ ավելին է, քան դա: Այն ունի հնարավորություն վերափոխելու Հայաստանի տնտեսությունը շատ հզոր ձևով»,- ասել է Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարը TRIPP  նախագիծը դիտարկել է նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստում՝ նշելով, որ նախագիծը վերականգնել է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք, ըստ պետքարտուղարի, երկար ժամանակ լճացած էին։

«Երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած էին, և շատ դեպքերում ես կպնդեի, որ գրեթե գոյություն չունեին: Այն նաև վերականգնել է մեր երկրների միջև այդ հարաբերությունները և թույլ է տալիս ուսումնասիրել հնարավորությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Ռուբիոն:

Նա հույս է հայտնել, որ TRIPP նախագիծը թույլ կտա խթանել մասնավոր ներդրումներն այդ երթուղում՝ ի շահ ամերիկյան ընկերությունների, բայց նաև ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների:

Ռուբիոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանն այնքան էլ հոգ չէ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունից՝ կարծիք հայտնելով, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող վարչապետը վերընտրվի՝ Միացյալ նահանգների հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին։

«Հստակեցնելու համար՝ մենք այնտեղ չենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։ Մենք չենք խնդրում նրանց բարեկամություն չանել այլ երկրների հետ։ Մենք պարզապես ուզում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք կառուցված կլինեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է»,- ասել է Ռուբիոն՝ շեշտելով, որ խոսքը տնտեսական հնարավորությունների մասին է, որ ընձեռում է TRIPP նախագիծը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ կան ամերիկյան  ընկերություններ  և ամերիկացի աշխատողներ, որոնք կշահեն TRIPP  նախագծից, բայց դրա բացման վերջնական շահառուն կլինի հայ ժողովուրդը։

Ռուբիոն նշել է, որ առանցքային պահը լինելու է նախագծի իրագործումը։

«Հիմա մենք պետք է կենտրոնանք դրա առաջխաղացման վրա և ապահովենք, որ ամերիկյան ընկերությունները կարողանան ներդրում ունենալ ենթակառուցվածքներում, երկաթուղում, մայրուղում, այն ամենում, ինչ անհրաժեշտ է այդ միջանցքի բացման համար։ Մենք կարիք չունենք գերիշխելու դրա վրա, մենք չենք խնդրում ամերիկյան տնտեսական մենաշնորհ , բայց մենք ուզում ենք, որ մեր ընկերությունները արդար մասնակցություն ունենան այնտեղ, և, ի դեպ, շատ դեպքերում՝ համագործակցելով հայկական ընկերությունների հետ, որպեսզի դա դառնա փոխադարձաբար օգտակար»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24