Հակոբ Բադալյանը գրում է. «Սյունիքի մարզպետն ասում է, թե իրականացվում է անկախությունից ի վեր Հայաստանի ամենախոշոր ծրագրի մեկնարկը՝ Թրամփի ուղու մեկնարկը։
Չգիտեմ, գուցե նա Հայաստանի անկախությունից ի վեր ծրագրերը չափում է իր նախկին պաշտոնավարման՝ Կալավանի գյուղապետի դիրքից, ու դրա համեմատ իհարկե Թրամփի ուղին ամենախոշորն է, բայց թերեւս 42 կմ ծրագիրը հազիվ թե համեմատելի է օրինակ ավելի քան 500 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավի հետ։
Այլ հարց է իհարկե նաեւ, որ Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո»։