20 տարի առաջ՝ այս օրը, լույս տեսավ «Սյունյաց երկրի» անդրանիկ համարը

30.09.2023 23:57
4109

Հայոց աշխարհին պատած անպարփակ սուգը թույլ չի տալիս Սյունիքի հոգեւոր-մշակութային կյանքի նշանակալից այդ իրադարձությանը շատ թե քիչ տոնական երանգավորում հաղորդել:

Հայոց աշխարհի ամենահայկական երկրամասն ենք կորցնում, հինգհազարամյա Արցախ հայրենիքն ենք թուրքին նվիրում…

Մեր ավագ հայրենակիցների արյամբ երեսուներկու տարի առաջ ստեղծված հայկական երկրորդ հանրապետության մահազդն ենք հռչակում…

Մեր հերոսամարտի ամենաերեւելի գործիչներն են պատանդառվում եւ թուրքական զնդաններ քշվում…

Ողբերգական այդ եղելություններն անամոք վշտով են հանդերձավորել նաեւ «Սյունյաց երկրի» ամբողջ խմբագրակազմին:

Մենք կշարունակենք երկու տասնամյակ առաջ որդեգրած ճանապարհը՝ նկատի ունենալով, անշուշտ, համազգային վերջին աղետների դասերը, հաշվի առնելով մեր ժողովրդին ու պետությանը, մեր երկրամասին սպառնացող վտանգների սաստկացումը:

Մենք մեր սրտերում նորոգ կպահենք (ինչպես եւ մինչեւ հիմա) այն մարդկանց հիշատակը, ովքեր Արցախյան պատերազմներում նահատակվեցին հանուն հայրենիքի:

Իսկ պահի հրամայականը հստակ է ու անքննելի՝ պետք չէ մեր հույսը կորցնել վերջնականապես եւ հանձնվել աղետաբեր տարերքին…

Մենք ազգովի կարող ենք այս անգամ եւս ոտքի կանգնել ծնկաչոք, նվաստացած, տրորված վիճակից եւ տեր կանգնել հայոց երկրին ու հայոց արժանապատվությանը:

Իմ պաշտելի արցախցիներն էլ ոչ մի պարագայում չպետք է հեռանան Հայաստանի Հանրապետությունից, մենք միասին դեռ Արցախ ենք վերադառնալու. պատմությունը նախադեպեր ունի, ինչը չպիտի մոռանալ: Այդ դուք էիք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-20-ին, առյուծաբար դիմագրավում էիք թուրք-ազերի ահաբեկիչներին:

Սամվել Ալեքսանյան

***

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40