Գևորգ Փարսյանը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին

18.05.2023 17:51
1013

Այսօր՝ մայիսի 18-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, ով երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում Է:

Գևորգ Փարսյանը ներկայացրել է համայնքում իրականացվող մշակութային ծրագրերը, որոնք արդեն իսկ ուշագրավ արդյունքներ են արձանագրում: Մասնավորապես՝ հիմնանորոգվել և ժամանակակից տեսքի է բերվում քաղաքի մշակույթի կենտրոնը, ստեղծվել են գեղարվեստական խմբեր՝ երգչախմբային արվեստի, պարարվեստի, թատերական արվեստի, ժողովրդական նվագարանների ոլորտում: Ընդ որում՝ դրանցից մի քանիսը միջազգային հարթակներում բազմիցս և արժանապատվորեն ներկայացրել է Կապանը, Սյունիքը:

Ավանդական է դարձել Կապանի օրվա նշումը, որը սովորաբար վերածվում է համաժողովրդական տոնախմբության:

Հետևողական աշխատանք է տարվում համայնքի գրադարանների արդիականացման ուղղությամբ, որի լավագույն արդյունքներից Է Կապան քաղաքի Էլեկտրոնային գրադարանը և՛ գրքերի հարուստ հավաքածուով, և՛ բարձրաճաշակ կահավորանքով, և՛ արդիական տեխնիկական միջոցներով:

Հիմնովին բարելավվում են Կապանի երաժշտական, արվեստի և գեղարվեստի մանկական դպրոցների աշխատանքի պայամաններն ու հնարավորությունները:

Արա Խզմալյանը բարձր գնահատեց Կապանի համայնքապետարանի մշակութային քաղաքականությունը: Հատկապես դրվատանքի  արժանի  համարվեց սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որը կյանքի ուղեգիր ստացավ 2022-ի օգոստոսին:

Ընդօրինակման արժանի համարվեցին այն նախագծերը, որոնք միտված են Կապան քաղաքի առանձին թաղամասերում ակումբագրադարանային կենտրոնների ստեղծմանը, որոնք՝ իրենց գրավչությամբ հանդերձ, տարիքային տարբեր խմբերի համար կունենան ազատ ժամանցի կազմակերպման, նաև ընթերցանությամբ զբաղվելու հնարավորություններ:

Փոխնախարարը ցանկալի համարեց Կապանում ստեղծված և գործող երաժշտական խմբերի մասնակցությունն առաջիկա հուլիս-օգոստոսին հանրապետությունում հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթներին:

Համայնքի երաժշտական խմբերի կատարողական վարպետության բարձրացման նպատակով կարևոր համարվեց հանրապետությունում՝ ոլորտի ճանաչված մասնագետների հետ շփումները,  նրանց միջոցով վարպետաց դասերի կազմակերպումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Արա Խզմալյանն ու Գևորգ Փարսյանը, այդ բոլորով հանդերձ, մտահոգություն հայտնեցին գյուղական բնակավայրերի մշակութային կյանքի իրավիճակի առնչությամբ, կարևորեցին գրադարանների հավաքածուների համալրման աշխատանքների հստակեցման անհրաժեշտությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորել ցանկացողներին խրախուսելը, երեխաների գեղագիտական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ակտիվացումը, երաժշտական կրթօջախներին ուսումնամեթոդական միջոցներով օգնելու խնդիրը:

Մարզկենտրոնի հոգևոր-մշակութային կյանքում էական դերակատարություն ունի Կապանի արվեստի թանգարանը: 2021-ին համայնքապետարանի կողմից կատարված հիմնանորոգումից հետո մշակութային այդ օջախի գործունեությունը դարձել է առավել արդյունավետ ու նպատակասլաց: Մոտ 500 կտոր ցուցանմուշով (գեղանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ, գրաֆիկական աշխատանքներ) թանգարանը նաև մտահոգություն ունի: Նախկինում այն եղել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ, և 35 տարի առաջ Կապան տեղափոխված ու այստեղ պատշաճորեն պահպանված ու  պարբերաբար ցուցադրվող գեղանկարները վերջնականապես Կապանի արվեստի թանգարանին (սեփականության իրավունքով) հանձնելու խնդիրը վաղուց է հասունացել, ինչը, կարծում ենք, նկատի կունենա նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40