Ավագանին քննարկեց նաեւ բնապահպանական հարցեր

14.07.2020 19:55
9191

Հուլիսի 14-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ներկա էր ավագանու 8 անդամ։
Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, որոնք հիմնականում վերաբերում էին Կապան համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին կիսամյակի երկրորդ եռամսյակի կատարման արդյունքները ներկայացնելուն, բյուջեում փոփոխություններ կատարելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն, ինչպես նաև օգտագործման տրամադրելուն, համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալուն և այլն։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էր նաև Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագիրը։
Վերոնշյալ ծրագիրը իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները․
✅Վաչագան գետի վրա ջրավազանի կառուցում, ինչի արդյունքում կունենանք գետի աղտոտվածության նվազեցում, դրական ազդեցություն՝ գետի կենսաբազմազանության վրա, ինչպես նաև քաղաքի գեղեցիկ տեսքի վերականգնում։
✅Արծվանիկ գյուղի բուժկետի նորոգում, ինչի արդյունքում կունենանք գյուղի բնակչությանը մատուցվող առաջին բուժօգնության և բուժսպասարկման մակարդակի բարելավվում։
Ավագանին հաստատեց ներկայացված բոլոր որոշումների նախագծերը։
Օգտվելով առիթից՝ ավագանու նիստի ընթացքում քննարկվեց նաև բնակչության կողմից բուռն արձագանք ստացած՝ Շահումյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների շրջանակներում ծառերի հատման հարցը։
Այս թեմայի շուրջ հուզող բոլոր հարցերի պատասխանները կգտնեք՝ դիտելով ավագանու նիստի առցանց հեռարձակումը։
https://www.youtube.com/watch?v=xy0z_OSRgxc

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12