Ամենամյա դարձած Կուրկուտի փառատոնը՝ սահմանամերձ Դավիթբեկ գյուղում

26.11.2023 10:26
3504

Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված և արդեն ավանդույթ դարձած «Կուրկուտի» փառատոնը, տարեցտարի ընդլայնելով աշխարհագրությունը, դարձել է Կապանի մշակութային կյանքի անբաժանելի մասը: Մեկնարկի առաջին իսկ պահից տոնախմբության վերածված փառատոնը այս տարի անցկացվեց Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղական բնակավայրում, և նախորդ տարիներից առանձնացավ և՛ իր մասշտաբներով և՛ իր յուրահատուկ ջերմ ու ուրախ մթնոլորտով: Կապանյան խոհանոցի ամենահամեղ և յուրօրինակ ուտեստներից՝ կուրկուտը, համտեսելու էին եկել ոչ միայն կապանցիները, այլ նաև Արցախի մեր հայրենակիցները:

Դե իսկ օրվա գլխավոր հերոսները կուրկուտ պատրաստողներն էին, ովքեր մինչ հյուրասիրությունը համայնքի ղեկավարի անունից ստացան խորհրդանշական նվերներ՝ խոհարարի արտահագուստ:

Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել համայնքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր ջանք չէին խնայել իրենց տաղավարները ինքնատիպ ու տպավորիչ դարձնելու համար, և բացի կուրկուտից ու տեղում թխվող լավաշից, հյուրասիրում էին նաև ավանդական թթուների տեսակներ, տնական գաթաներ, փախլավա և իհարկե, ինքնաեռով պատրաստված անուշահամ թեյ` չրերով, մուրաբաներով և ջեմերով:

Առանձին տաղավարներով ներկայացել էին նաև դավիթբեկցիները՝ իրենց բերք ու բարիքով և ձեռքի աշխատանքներով:

Այս ամենը ուղեկցվում էր Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարների ժողովրդական երգերի և պարային խմբերի գեղեցիկ կատարումներով։

Փառատոնն ուներ նաև մարզական բաղադրիչ, բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ունեցան նաև իրենց ուժն ու ունակությունները ցուցադրել կշռաքարի բարձրացման, պարանի ձգման և բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ մրցաշարերում, որտեղ հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, մեդալներով և նվերներով:

Բոլոր 16 մասնակիցների պատրաստած կուրկուտը համտեսելուց հետո, ժյուրին չիմանալով թե մասնակիցներից ով, որ կուրկուտն է պատրաստել, ընտրեց ամենահամեղ և ամենաախորժելի պատրաստվածը: «Կուրկուտի փառատոն-2023» մրցանակի հաղթող ճանաչվեց Կարեն Օհանջանյանը (Օսման), չնայած որ, մյուս կորկոտ պատրաստող մասնակիցները ևս չէին զիջում հաղթողին:

Փառատոնի մասնակիցների ընտրությամբ՝ «Լավագույն տաղավար» ճանաչվեց Դավիթ Բեկ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40