Եվս մեկ հանդիսությունների սրահ բացվեց սահմանամերձ Եղվարդ գյուղում

29.01.2024 18:34
1190

Այս անգամ օրը տոնական էր սահմանամերձ Եղվարդ գյուղում։ Հունվարի 27–ին հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց գյուղի հանդիսությունների սրահի նոր շենքը, որի բացման և կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանին և Սպարտակ Զաքարյանին:

200 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը վերանորոգվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ շուրջ 49 մլն ներդրմամբ և կահավորվել համայնքի բյուջեի միջոցներով: Սրահի խոհանոցային հատվածի կահավորման հարցում համայնքին աջակցել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը։

Համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը շնորհավորել է գյուղացիներին երկար սպասված սրահի բացման կապակցությամբ և մաղթել, որ այն օգտագործվի միայն ուրախ միջոցառումների կազմակերպման համար։ Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն անձանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի լիարժեք և արդյունավետ իրականացման գործում։

Հաճելի ավանդույթի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից գյուղացիների համար կազմակերպվել էր նաև տոնական հյուրասիրություն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40