Ռուս սահմանապահներն անցակետ են դրել Ներքին Հանդ գյուղի մոտ․ Պապիկյանի պարզաբանումը

23.03.2022 21:58
3883

Ներքին Հանդ մտնելիս ռուս սահմանապահներն ինչ-որ անցակետ են տեղադրում։ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Մարդիկ ինձ հարցնում են՝ դա ի՞նչ անցակետ է, միգուցե սա մեծ պլանի ինչ-որ հատված է»,- պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց Աննա Գրիգորյանը։

Պապիկյանն ասաց․ «Դա Ներքին Հանդ տանող անցակետ չէ, դա ճանապարհի վերահսկողության համար է։ Ես ինքս եղել եմ Ներքին Հանդում, տեղակայման վայրում։ Այո, դա ժամանակ առ ժամանակ, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի մասին է խոսքը, այստեղ որևէ խնդիր չկա։ Որևէ մեկի համար համայնք մտնելը խոչընդոտ չէ։ Անցակետը, եթե ձեր դիտարկմամբ նայենք, պիտի մարդուն ստուգեն, բայց նման բան չի լինելու։ Եթե կլինի ինչ-որ մեկի կողմից, խնդրում եմ տեղեկացնել, որովհետև որևէ մեկը դրա իրավունքը չունի։ Եվ չկա նման անհրաժեշտություն, որ այդ համայնքի ճանապարհին լինի անցակետ, դա ուղղակի խաչմերուկ է, այդ խաչմերուկը դիտարկվում է ողջ ճանապարհի երկայնքով։ Այդ խաչմերուկից դիտարկվում են նաև հակառակորդի դիրքերը»։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40