ՀՀ վարչապետի Սյունիքի մարզ այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

29.10.2021 18:30
4663

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նշելով, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը, տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 20-ին Սյունիքի մարզ կատարած այցի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհին հարակից Շուռնուխ բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից ուրիշի գույքը վնասելով խուլիգանություն կատարելու նպատակով կազմակերպել են անձանց հավաքագրման գործընթաց։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նշված օրը, ժամը 10:00-ի սահմաններում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, վերոնշյալ երկու անձանց կազմակերպմամբ, մի խումբ անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի տարբեր բնակավայրերի մի շարք ներկայացուցիչներ:

Հավաքված անձանց կերակրելու և հանցանքի կատարման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի կազմակերպմամբ, ժամը 14:50-ի սահմաններում տարածքում հավաքված անձինք սնվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա պատրաստված սեղանների շուրջ, որի ընթացքում, վերջիններիս վրա ներազդելու և խուլիգանական գործողություններն ավելի ակտիվ ու արդյունավետ կատարելու համար, նրանց ալկոհոլ են հյուրասիրել, ինչպես նաև՝ նրանց մոտ վճռականություն առաջացնելու և ակտիվ գործողությունների դրդելու նպատակով՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը վատաբանելու միջոցով հավաքվածներին տրամադրել են ՀՀ վարչապետի դեմ։   

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը ժամը 16:15-ի սահմաններում հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել նրա ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը: Այդ ընթացքում հիշյալ անձինք հավաքվել են ավտոճանապարհի մոտ, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը խուլիգանության մասնակիցներին հրահանգավորել է հարվածել վարչապետին սպասարկող ավտոմեքենային: Այնուհետև, երբ հասարակական կարգի պահպանության նպատակով տվյալ տարածք են ժամանել ոստիկանության  աշխատակիցները, ավտոճանապարհի երթևեկությանը չխոչընդոտելու շուրջ բանակցություններ վարելուց հետո, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել են դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին։  

ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Շուռնուխ բնակավայրի տարածքով անցնելու ընթացքում խուլիգանության մասնակիցները, այդ թվում նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, իսկ մի խումբ մասնակիցներ դիտավորությամբ հարվածել են ՀՀ վարչապետին սպասարկող «Մերսեդես Ս 600», ինչպես նաև ավտոշարասյան «Տոյոտա Լենդ Կրաուզեր 200» մակնիշի ավտոմեքենաներին:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կազմակերպած խուլիգանության արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժը, ինչպես նաև դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 24.011.500 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել պետական սեփականություն հանդիսացող «Մերսեդես Ս 600» մակնիշի ավտոմեքենային:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված 21 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08