Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի ավագ դպրոցի աշակերտների «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղի հաղթողներին

28.04.2022 12:26
3262

Հաղթողներ Սյունե Միրզոյանի, Արիանա Ազարյանի, Մարիամ Համբարձումյանի և Անահիտ Ալեքսանյանի համար գլխավոր մրցանակը ուղևորություն էր Երևան և հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինի հետ։

«Ալտեր Էգո» կոչվող հաղթող թիմի անդամները դեսպանին պատմեցին իրենց «Նոր կամավորներ» սոցիալական նախագծի մասին, որը կոչված է համախմբելու Կապանի դպրոցականներին և ուսանողներին կամավորության նպատակով, ոգեշնչելու Ռուսաստանից եկած կամավորներին աշխատել Կապանում: Եվ բացի «գործնական զրույցներից», աղջիկները ջերմ մթնոլորտում խոսեցին իրենց երազանքների ու ապագայի ծրագրերի մասին։

Սյունիքի մարզում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը խոսեց Կապանի կյանքի մասին, որի սահմանը պահպանում են ռուս սահմանապահները հայ զինվորների հետ միասին։

2021 թվականի դեկտեմբերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը կազմակերպել էր «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղ Սյունիքի սահմանամերձ ավագ դպրոցի աշակերտների համար։ Նախագծին մասնակցել է 7-ից 12-րդ դասարանների 16 աշակերտ, որոնք բաժանվել են 4 թիմի։ Բոլոր թիմերը մեծ աշխատանք են կատարել իրենց նախագծերի ներկայացման համար նյութեր կազմելու ուղղությամբ. նկարահանվել են տեսահոլովակներ Կապանի մշակույթի ականավոր գործիչների մասնակցությամբ, ցուցադրվել են քաղաքի տեսարժան վայրերը, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին։ Եզրափակչում բոլոր աշխատանքները ներկայացվեցին ժյուրիի անդամներին։

Հաղթող է ճանաչվել այն թիմը, որն առաջարկել է սոցիալական ծրագիր՝ ուղղված Կապանում կամավորական շարժում սկսելուն։

Նախագծի համակարգողներն էին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ Սյունիքի մարզի Կոնտակտային կենտրոնում։ Երեք ամիս ակտիվ աշխատանք է տարվել յուրաքանչյուր թիմի հետ առանձին՝ թե՛ Կապանում, թե՛ Երևանից՝ հեռակա։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40