«Գանձասարը»՝ երրորդ, «Սյունիքը»՝ իններորդ տեղում

29.05.2023 11:33
1075

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունը հատեց եզրագիծը։ Մայիսի 27-ին և 28-ին առաջնությանը մասնակից կապանյան թիմերը վերջին հանդիպումներն անցկացրեցին սեփական հարկի տակ: Նախ՝ ասպարեզ մտավ «Սյունիքը», որ «Լեռնագործ» ստադիոնում ընդունեց «Փյունիկ ակադեմիային»: Առաջինը հասնելով հաջողության՝ կապանցիները չկարողացան պահել հաղթական հաշիվը և գրանցվեց ոչ ոքի 1-1: Առաջին անգամ առաջնությունում հանդես եկող «Սյունիքը» զբաղեցրեց առաջնության աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

- Դիտարժան խաղ էր, եթե չես կարողանում նպաստավոր պահերն օգտագործել և գոլ խփել, դու ես գոլ ընդունում սեփական դարպասը, սա է  ֆուտբոլային օրենքը, - խաղից հետո, «Սյունյաց երկրին» փոխանցեց թիմի ավագ մարզիչ Տիգրան Գևորգյանը: Մարզչից հետաքրքրվեցինք, թե խաղային ո՞ր օղակը (պաշտպանություն, կիսապաշտպանություն, հարձակողական գիծ) ուժեղացնելու անհրաժեշտություն կա: Տիգրան Գևորգյանը փոխանցեց, որ յուրաքանչյուր օղակում պիտի լինի 2-3 հավասար հնարավորություններով ֆուտբոլիստ, որ մրցակցություն լինի, այլապես աճ չի գրանցվի:

Մարզիչը նաև հավելեց, որ շարունակելու են որդեգրած քաղաքականությունը` ինքնադրսևորվելու հնարավորություն տալ հայ ֆուտբոլիստներին, թիմում լեգեոներներ չեն ընդգրկվի:

Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող կապանյան մյուս թիմը` «Գանձասարը», հաջորդ օրը գոլային հրավառություն արեց` առաջին խաղակեսում մրցակցի դարպասն անցկացնելով չորս, երկրորդում` հինգ գնդակ և ի վերջո հաղթելով ֆուտբոլի համար անսովոր 9-0 հաշվով: Ընդ որում` առաջնության լավագույն ռմբարկու Ալեն Կարապետյանը դուբլ ձևակերպեց` իր գոլերի քանակը հասցնելով 24-ի:

Խաղավարտից հետո երկու թիմերի ավագները հանրապետության օրհներգի հնչյունների ներքո իջեցրին հայոց եռագույնը և առաջնության խորհրդանշական դրոշը: «Գանձասարը» 70 միավորով գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Ինչպես «Սյունյաց երկրին» խաղավարտից հետո փոխանցեց թիմի ավագ մարզիչ Կարեն Բարսեղյանը, արդյունքը լիովին չի կարող գոհացնել, որովհետև նախապես խնդիր էր դրված բարձրագույն խմբի ուղեգիր ձեռք բերել:

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38