Սյունիքի մարզում 21 սուբվենցիոն ծրագրերից միայն մեկն է ամբողջությամբ իրականացվել

16.12.2021 21:24
3543

Սյունիքի մարզում այս տարի նախատեսված 21 սուբվենցիոն ծրագրերից միայն մեկն է ամբողջությամբ իրականացվել։ Անավարտ մնացածները կշարունակվեն 2022թ-ին։ Թերացման պատճառներից մեկը  համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններն էին, նաեւ որոշ համայնքապետերի կալանավորված լինելու հանգամանքը։

Սուբվենցիայի հատկացման միջգերատեսչական հանձնաժողովը 2021-ի համար Սյունիքի մարզում 21 ծրագիր էր հաստատել՝ ընդհանուր 7 մլրդ 280 մլն դրամ նախահաշվային արժեքով։ Մինչեւ հիմա մեկ ծրագիր է ավարտվել՝ Գորայք համայնքի մեքենատրակտորային կայանի համալրումը՝ 40 մլն 150  հազար դրամ արժեքով։ Դրա 50 տոկոսը ֆինանսավորել է  պետությունը։  Եվս 5 ծրագիր կավարտվի մինչեւ տարեվերջ․ Տեղ համայնքի Խոզնավար եւ Խնածախ բնակավայրերի ոռոգման ներքին ցանցի նորոգումը, Շինուհայրի մանկապարտեզի վերանորոգումը, Ագարակի փողոցների ասֆալտապատումը, Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը, Աճանան բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցումը։ Պետության մասնաբաժինը այս ծրագրերում կազմում է 40-ից 70 տոկոս։  

Ինչո՞ւ է դանդաղել այս ծրագրերի կատարման ընթացքը։ Ըստ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության  բաժնի պետ Հայկ Կարախանյանի՝ համավարակի եւ պատերազմի պատճառով 2020-ի շատ ծրագրեր տեղափոխվեցին 2021թ, ու մարզում շինարարական կազմակերպությունների ներուժը չբավարարեց։ Կա օբյեկտիվ մեկ պատճառ ևս։

Հայկ Կարախանյան․ «Ընտրություններ էին, համայնքապետի, աշխատակազմի փոփոխություններ էին որոշ համայնքներում, եւ դա խոչընդոտ հանդիսացավ,  եւ  ունեցանք նման թույլ ցուցանիշներ»։

Քաջարանի  համայնքապետարանն ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերի մրցույթները օրեր առաջ է հայտարարել։ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն ու նրա տեղակալ Զոհրապ Առաքելյանը կալանավորված էին։

Առաքելյանը, որ արդեն ազատության մեջ է, ասում է՝ մրցույթ չհայտարարելու պատճառներից մեկն էլ կալանքն էր․ «Պատճառը համայնքապետի ձերբակալությունը, կալանավորման խնդիրն էր, հետո՝ իմ ձերբակալությունը։ Երկու ամիս ստորագրությունների պատճառով չկարողացանք մրցույթ հայտարարել։  Հետո էլ համաֆինանսավորող կազմակերպությունների հետ պայմանագրերի թարմացումն էր»։

Քաջարանում սուբվենցիոն ծրագրերով այս տարի նախատեսում էին լուծել 11 շենքի ջերմամեկուսացման և էներգախնայողության, մի քանի գյուղական բնակավայրերի ասֆալտապատման խնդիրները։ Ծրագրերը կիրականացվեն եկող տարի։

Զոհրապ Առաքելյան․ «Չեն հետաձգվել ծրագրերը, մրցույթները հայտարարված են, պայմանավորվածություն ունենք տարածքային կառավարման նախարարության հետ, որ այս՝ 2021թվականի սուբվենցիոն  ծրագրերը իրականացնենք 2022թ-ին»։  

Մարզկենտրոն Կապանում այս օրերին նորոգվում են բազմաբնակարան շենքերի 16 հարթ եւ 9 լանջավոր տանիքները։ Քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ Լուսիկ Զոհրաբյանն ասում է՝ շենքը շահագործման է հանձնվել 60 տարի առաջ, այդ ընթացքում տանիքները չեն փոխվել․

«Տանիքներին, ինչ 60 տարին լրացել, անցել է, ոչ մեկը ձեռք չի տվել։ Նոր են ժեշտերը գցում։ Կաթում էր, բողոքում էինք, ով էր բանի տեղ դնում»։

Եթե ձյուն ու անձրև չգան, մինչեւ դեկտեմբերի վերջ տանիքների նորոգումը կավարտվի։

Ի դեպ, կառավարությունը շրջառության մեջ է դրել մի նախագիծ, որով համայնքների   սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ժամկետ է սահմանվում մինչեւ հունվարի 20-ը՝ փետրվարի 28-ի փոխարեն։ Նպատակը դրանց հաստատումն ու ֆինանսավորումն առաջ գցելն ու աշխատանքներն առավել բարենպաստ եղանակային պայմաններում իրականացնելն է։

hy.armradio.am

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

09.10.2026 21:44