Արմեն Գրիգորյան․ նահատակ հրամանատարը Սիսիանից

19.04.2021 15:23
6908

Արմեն Գրիգորի Գրիգորյան․ ծնվել է 1992 թ․ օգոստոսի 27-ին Սիսիան քաղաքում։ 1999-2009 թթ․ սովորել եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի  թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2009 թ․ ընդունվել եւ 2014 թ․ գերազանց ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 2014 թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ,  որն  ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում։

2016 թ․ Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ապրիլյան պատերազմին․ դրսեւորելով մասնագիտական բարձր հատկանիշներ, ոգու արիություն, իրավիճակին համապատասխան կողմնորոշվելու ու գործելու կարողություն։

2018 թ․ տեղափոխվել է Սիսիանի զորամաս, զուգահեռ սովորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց․ սեպտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցը մեկնեցին Արցախ։ Ջրականի (Ջաբրայիլ) թեժ մարտերում ավագ լեյտենանտ Գրիգորյանը, իր զինվորների պատմելով, մասնակցում էր հուսադրող ժպիտով, խոստացել էր, որ բոլորը վերադառնալու են եւ իր խոստման տերը եղավ․․․

Նահատակ սպային կարոտով, ցավով ու հպարտությամբ է հիշում նրա զինվորը՝ ժամկետային ծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանը՝ «Դեռ ճանապարհին նրա ժպիտը մեզ ուժ էր տալիս, նա ամեն վայրկյան խոստանում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ավագ լեյտենանտ Գրիգորյանը լավ մասնագետ էր ու մարտում իրեն դրսեւորում էր պրոֆեսիոնալ, դա մեզ հույս էր ներշնչում, մենք մի տեսակ ապահով էինք զգում նրա ներկայությունից։ Մեր մարտկոցը 17 հոգուց էր բաղկացած, եւ երեւի բացառիկ երեւույթ է, որ բոլորս էլ ողջ ենք, միայն մեկ վիրավոր ենք ունեցել։ Բայց կրեցինք ամենամեծ  կորուստը՝ մեր փառապանծ հրամանատարը զոհվեց։ Հիշելու ենք բոլորս՝ կարոտով, հպարտությամբ, ափսոսանքով, երախտագիտությամբ․․․»։

2020թ․ հոկտեմբերի 14-ի գիշերն էր․ ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանը, չցանկանալով  վտանգի ենթարկել իր զինվորների կյանքը, լավ գիտենալով, որ բեռնատարներն անօդաչուների նշանառության տակ են, ինքն է մոտենում զինամթերք բերած բեռնատարին՝ զինամթերք ընտրելու։ Թշնամու անօդաչուի հարվածից ռազմամթերքով բեռնված մեքենան պայթում է՝ զոհվում է երիտասարդ, կյանքով, ավյունով ու հերոսական ընթացքը շարունակելու մղումով լցված հայ սպան․․․

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11