...Եվ բառերի համար քո մարմարյա

19.02.2024 10:35
1362

2024 թվականը նաև Բակունցյան տարի է Սյունիքում, ինչպես և Սահյանական...

Ու այսօր, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի աջակցությամբ, մեկնարկում է հոդվածաշար՝ նվիրված հայ արձակի պատրիարք Ակսել Բակունցին։ Շաբաթական պարբերականությամբ syuniacyerkir.am կայքում և կայքի SyuniacYerkir Newspaper ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն հոդվածներ Բակունցի կյանքին ու գրական ժառանգությանը նվիրված։

Մենք երախտապարտ կլինենք նրանց, ովքեր կմիանան հոդվածաշարի նյութերի պատրաստմանը։

Բոլոր այդ նյութերը, և ոչ միայն, տեղ կգտնեն «Սյունյաց երկրի» հատուկ համարում, որը լույս կտեսնի գրողի 125-ամյակին` հունիսի 13֊ի նախօրեին։

Հիշեցնենք՝ հայ արձակի մեծագույն ներկայացուցչի հոբելյանի առիթով օրեր առաջ արդեն իսկ հայտարարել ենք շարադրությունների, հոդվածների, ակնարկների մրցույթ:

Եվ այսպես՝ մեծ մտածողի, աշխարհի մեծ քաղաքացու, հայրենիքի երդվյալ մարտիկի, հայ արձակի հսկայի 125-ամյակին նվիրված հոդվածաշարը սկսում ենք Չարենց արքայի ներբողով՝ «Ա.Բ.֊ին»։

 

***

...Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,—
Եվ մյուռոնի նման սրբազնագույն

Քո երկերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հա՛ր աննյութեղեն,—
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու են երգեր եղբայրական,—
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին —
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու այր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...

14. X. 1936. գիշեր, Երևան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02