Խասան Հարությունյանը Խոտ-Որոտան ճանապարհը (Խազալ կապով) վերականգնելու առաջարկություն է անում

03.01.2021 15:43
8784

Օրեր առաջ Խասան Սուրենի Հարությունյանը, ով մերօրյա Գորիսի շինարար-երախտավորներից է, ցանկություն հայտնեց հանդիպել «Սյունյաց երկրի» լրագրողի հետ եւ բարձրաձայնել իր անհանգստությունը՝ Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

2020 թ. օգոստոսի 29-ին կյանքի 80-ամյակը բոլորած Խասան Հարությունյանը, պարզվում է, դեկտեմբերի 21-ին արժանացել է Վետերանների միջազգային միության «Պատվո նշան» շքանշանի՝  ադմիրալ Ա. Սորոկինի ստորագրությամբ, ինչի առիթով շնորհավորում ենք նրան եւ երկար տարիների կյանք ցանկանում:

Սակայն մեծավաստակ շինարարին գնահատանքի այդ արտահայտությունը չի ուրախացնում. նա, ինչպես խոստովանում է, ծանր ապրումների մեջ է՝ հայրենիք ենք կորցնում, անկախ պետականություն ենք քանդում…

Խասան Հարությունյանին մտահոգում են բոլոր այն հարցերը, որ ծառացած են ամեն մի սյունեցու առջեւ: Բայց նա փորձեց առանձնացնել իրավիճակից բխող մեկ կոնկրետ հարց, որի վրա պատշաճ ենք համարում ուշադրություն հրավիրել:

-Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմանների շուրջ, խիստ կասկածելի է, եւ շատ ափսոս, որ իշխանավորներն ինչ-որ ընդհանրական եւ ոչինչ չասող խոսքերով են արձագանքում այդ ամենին,-ասաց Խասան Հարությունյանը:- Սյունիքի խնդիրը դարձել է բոլորի խոսակցության թեման, բայց միայն խոսքեր ենք լսում, դատարկ ու անիմաստ խոսքեր, եւ ոչ մի կոնկրետ գործ կամ կոնկրետ քայլ: Թուրքերը շատ արագ եկան Էյվազլար, ինչի արդյունքում վտանգի տակ հայտնվեց Գորիս-Կապան- Մեղրի ռազմավարական ավտոմայրուղին, ինչի հետեւանքով լրջագույն դժվարություններ ստեղծվեցին հատկապես Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերի համար:

Իսկ ի՞նչ է առաջարկում Խասան Հարությունյանը ստեղծված իրավիճակում:

-Ամեն գնով պայքարել Էյվազլար կոչվող հանգույցը վերացնելու համար, բայց մինչ խնդրի վերջնական լուծում վերագործարկել Խազալ կապով իջնող Խոտ-Որոտան ճանապարհը:

Մոտ 4 կմ երկարությամբ այդ ճանապարհը շինվել է 1960-ականների վերջին, երբ կառուցվում էր Տաթեւհէկը: Տարիներ շարունակ այդ ճանապարհով են երթեւեկել ամենածանրաքաշ մեքենաներն անգամ: Երեւանից Կապան գնացող մեքենաները նույնպես (հիմնականում)  օգտվում էին այդ մայրուղուց:

Վերջին տարիներին Խոտ-Որոտան ճանապարհն անուշադրության է մատնվել. նույնիսկ որոշ անպատասխանատու մարդիկ ճանապարհի առանձին հատվածներ ներառել են իրենց այգիների մեջ: Մեկ-երկու հատվածում էլ սողանքներ են  առաջացել: Այգիների ոռոգման ջրերն են որոշ տեղերում քանդվածքներ ստեղծել:

Եվ, այդուհանդերձ, ըստ Խասան Հարությունյանի՝ ճանապարհին առաջացած խնդիրները կարելի է մի քանի օրվա ընթացքում լուծել: Ընդ որում՝ այդ խնդիրները կարող են լուծել Գորիսի շինարարական կազմակերպությունները՝ համատեղ ջանքերով եւ սեփական միջոցներով, չէ՞  որ խոսքը տարածաշրջանի համար կենսական նշանակության ճանապարհի մասին է:

Արդյունքում կունենանք Գորիսը Որոտանի հետ կապող այլընտրանքային եւ հուսալի ճանապարհ:

Արդյունքում Գորիս-Կապան-Մեղրի մայրուղու կարեւոր այդ հանգույցը կդառնա անվտանգ, քանի դեռ Հայաստանի համար բացառիկ նշանակության այդ մայրուղու շուրջ (նաեւ Էյվազլարում) չի ստեղծվել անվտանգության գոտի, այն  էլ՝ հայկական ուժերի վերահսկողության ներքո:

-Բավական է ճառեր ասել, պատվերով ցույցեր կազմակերպել, «հերոսներ» հնարել ու խաղեր տալ, ժամն է գիտակցելու տեղի ունեցած ողբերգության  ամբողջ էությունն ու ծանրությունը եւ գործի անցնել,- մեր զրույցն այսպես ավարտեց ճանաչված ճանապարհաշինարարը:

Դե ինչ, Խասան Հարությունյանը, թվում է, ողջամիտ առաջարկություն է ներկայացնում:

Սպասենք պետական համապատասախան ատյանների եւ, իհարկե, Գորիսի շինարարական կազմակերպությունների արձագանքին:

Վահրամ Օրբելյան

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև

07.10.2026 10:48

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

07.10.2026 10:46

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 10:30

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան

06.10.2026 21:33

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

06.10.2026 20:02

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

06.10.2026 18:56

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18