Մեր ապագան գիրք կարդացող եզակիներն են․․․

19.02.2021 13:01
5722

Հոգեւորն ու դպրությունը հայոց մեջ աստվածացվել  ու պաշտամունքի առարկա են եղել դեռեւս վաղնջական ժամանակներում, իսկ  Մաշտոցի գրերը նոր սկիզբ դրեցին հայոց արժեքային համակարգում․․․

Այսօր, երբ հայ ազգն ապրում է իր տխրագույն ժամանակներից մեկը, հայ մայրն իր փոքրիկի ապագան միայն կրթության հետ է կապում.․․

Գիրք նվիրելու օրը Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցում տոնում էին բոլոր դասարանները, դասվարական դասարաններում փոքրիկ բեմադրություններ էին կազմակերպվել, որոնք մեր օրերում այնքան պակասող ժպիտ եւ ուրախություն պարգեւեցին փոքրիկներին։ Միջոցառման ավարտին բոլոր երեխաները հեքիաթի գրքեր ստացան։ Բարձր դասարաններում կազմակերպվել էր գրքի քննարկում, որը եւս ավարտվեց միմյանց գրքեր նվիրելով։

Տնօրեն Լիլիթ Առաքելյանն օլիմպիադաներին մասնակցած աշակերտներին պատվոգրերի հետ գրքեր նվիրեց, որոնք, իր խոսքով, պիտի դառնան ապագա հաջողությունների գրավականներից մեկը։

Դպրոցի գրադարանավարուհի Նելլի Գեւորգյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց գիրք կարդացող սաներին․ «Գիրք կարդացող աշակերտուհի ունենք, ում վարքը տարբերվում է թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս, գիրք կարդացողներն ավելի լավն են դառնում, մեր ապագան գրքեր կարդացող եզակիներն են․․․»։

  Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40