Ժորա Մանուցյանը դարձավ 80 տարեկան. շնորհավորում ենք

19.04.2021 11:13
5804

Լրացավ Շինուհայր գյուղի տարեգիր Ժորա Լեւոնի Մանուցյանի 80-ամյակը:

Ծնվել է 1941 թվականին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում:

Ծննդավայրում ստացել է միջնակարգ կրթություն, այնուհետեւ՝ բարձրագույն մանկավարժական կրթություն:

25 տարի աշխատել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում՝ պատմության ուսուցիչ՝ արժանանալով «Ավագ ուսուցիչ» կոչման:

Մանկավարժական ընթերցումներին ակտիվ մասնակցության համար արժանացել է հանրապետական  1-ին եւ 2-րդ կարգի դիպլոմների:

Եղել է գյուղի եւ Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի կուսակցական կազմակերպության քարտուղար, Շինուհայրի գյուղխորհրդի նախագահ:

Այդքանով հանդերձ՝ Ժորա Մանուցյանը Գորիսի տարածաշրջանում հայտնի է որպես հայրենի գյուղի տարեգիր, հայրենի եզերքի պատմության անխոնջ մշակ: Արդեն իսկ Շինուհայրին նվիրված մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է:

Այսօր էլ Ժորա Մանուցյանը շարունակում է ամենայն պատասխանատվությամբ իրականացնել գյուղի տարեգրի իր առաքելությունը:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Ժորա Մանուցյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, նրան ցանկանում քաջառողջություն եւ հետագա ստեղծագործական հաջողություններ՝ բնօրրան Շինուհայրի անցյալն ու ներկան լուսաբանելու գործում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40