Արտաշես Մարտիրոսյան․ հավերժական է նրա զոհվելու ցավը

10.03.2021 14:42
7280

Արտաշես Արմանի Մարտիրոսյան․ ծնվել է 2002թ․ մարտի 17-ին Քաջարան քաղաքում։ Մանկավարժի ընտանիքում ծնված մինուճար Արտաշեսը մեծացել է սիրո եւ հոգատարության մթնոլորտում։ Արտաշեսն այն մանուկներից էր, ովքեր զարմացնում են իրենց գիտելիքների անսահման պաշարով, այն երիտասարդներից, ովքեր ակնածանք են արթնացնում իրենց անբասիր վարքով եւ դաստիարակվածությամբ, այն երիտասարդներից, որոնցով հպարտանում են ոչ միայն ծնողները, այլեւ հարեւաններն ու ամբողջ քաղաքը։ Սիրում էր նկարել, նկարում էր պայծառ հերոսներ, որոնք իր հոգու անաղարտությունն էին ցույց տալիս։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը, մտադիր էր լավ ծրագրավորող դառնալ, ՏՏ ոլորտը ձեռք էր բերելու տրամաբանող ու տաղանդավոր գործիչ․․․

2019թ․ հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ։ Արցախում ծառայելը նա պատիվ էր համարում։ Սպայական անձնակազմն անմիջապես նկատեց խելացի պատանուն՝ նրան վստահվեց հրետանու նշանառու լինելու բարդ եւ պատասխանատու պարտականությունը։

2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․ նշանառու Մարտիրոսյանն իր պրոֆեսիոնալիզմով փայլում էր մարտադաշտում՝ հարյուրավոր խոցված թիրախներ, հաղթանակի ուրախություն՝ ամեն վերացված թիրախի հետ․․․ Հնարավորության դեպքում զանգահարում էր տուն․ միշտ մի պատասխան ուներ մոր բոլոր անհանգստություններին՝ «Լավ եմ»։ Բայց վերջին անգամ, վերջին խոսակցության ժամանակ մայրը ինչ-որ բան կանխազգաց, քանի որ որդին նույն առույգությամբ չէր պատասխանել՝ սովորական դարձած «լավ եմ»-ի փոխարեն ասել էր՝ «Ոչինչ»։

Մոր սիրտը չէր խաբում, մոր անհանգստությունը, ցավոք, զուր չէր․․․

Հոկտեմբերի 27-ին՝ իր ծառայության 100-րդ օրը, հայ ազգը եւս մի տակավին երեխա հերոս ունեցավ։ Հավերժական չէ կյանքը, բայց իր կարճ կյանքում Արտաշեսն այնքան սիրված էր, որ նրա զոհվելու ցավը հավերժական է․․․

Տիգրանուհի Բադալյան

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08