Հիսուս Քրիստոսի հուշարձան–կոթողը՝ լուսանկարներում

06.04.2026 16:28
609

2500 մ բարձրություն ունեցող Հատիս լեռան գագաթին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ տեղադրվելու է Հիսուս Քրիստոսի հուշարձան–կոթողը։ Հուշարձանը 33 մ բարձրություն ունի (թիվը խորհրդանշում է Հիսուսի ապրած տարիները)։

Կոթողի բարձրությունը պատվանդանի հետ միասին լինելու է 101 մ։

Հատիս լեռան վրա կառուցվելու է նաև Նոյյան տապանը, որ մարդկության վերածննդի խորհրդանիշն է։ Պատվանդանի հատվածում տեղ է գրավելու հույսի գանձատունը, որտեղ ներկայացվելու է հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման խորհուրդը։

Այս ամենը արտացոլված է լուսանկարներով, որ ցուցահանդեսի տեսքով շրջում է մարզերով։

Ապրիլի 4-ին Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում տեղի ունեցավ «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի բացումը։

Լուսանկարները պատմում են Հիսուս Քրիստոսի հուշարձան–կոթողի ստեղծման նախապատմությունը, շինարարության ընթացքը, քրիստոնեության ընդունման խորհուրդը։

Բացմանը ներածական խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ  Պողոս Ստամբուլյանը։

Հուշարձան–կոթողի մեգանախագծի մասին խոսեցին Սուսաննա Մարտիրոսյանը և Ալիսա Բարսեղյանը, որից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան լուսանկարներին։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40