Սյունիքում ժամկետային զինծառայողները ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում, ավելացել է դեղորայքի համար տրամադրվող գումարը. ԱԱԾ տնօրենի տեղակալ

01.11.2021 19:50
5028

Սյունիքի տարածքում ծառայությունն իրականացնող ժամկետային զինծառայողներն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

«Իրավիճակից ելնելով հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում  և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում չենք ունեցել», - ասաց Հակոբյանը։

Թվաքանակի մասին նա չասաց, սակայն նշեց, որ բավական մեծ քանակով ժամկետային զինծառայողներ են, այդ իսկ պատճառով ԱԱԾ 2022 թվականի պլանավորած ծախսերում ավելացրել են դեղորայքի գնման գումարը։

«Եվ այս պահին, գիտեք, թե ինչ պայմաններում են ծառայությունն իրականացնում։ Պայմաններ դեռ չունենք, այնտեղ նոր ուղեկալներ ենք կառուցում, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ և դրա կարիքը կարող է էլ չլինել։ Բայց այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում», - ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Նա հայտարարեց, որ ԱԱԾ-ն 2022 թվականի պետբյուջեի նախագծով 11 միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, այն 2021 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավելացել է 8.7 տոկոսով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40