Պատմական Խմույճ գյուղի (հետագայում՝ Խալաջ, ապա՝ Աճանան) եկեղեցին

16.04.2026 12:42
608

Գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Խալաճի, Խալաչ, Խըմաճ, Խմաճ, Խմայճ, Խմայջ, Խըմույճ ձևերով։

Գտնվում է Կապանից 13 կմ հեռավորության վրա՝ Բարգուշատի լեռնահամակարգին պատկանող լեռնաճյուղերից մեկի վրա, որն աստիճանաբար իջնելով՝ հասնում է մինչև Ողջի գետի հովիտը։

Խալաջի մոտ կան պղնձարջասպի հանքեր։

1831-ին ուներ 23, 1897-ին՝ 374, 1926-ին՝ 94, 1939-ին՝ 131, 1959-ին՝ 269, 1979-ին՝ 331, 2011-ին՝ 16 բնակիչ։

2006 թ․ հուլիսի 4-ին գյուղը վերանվանվել է Աճանան։

Գյուղի շրջակայքում կան գյուղատեղիներ, որոնց բնակիչները 1940-ականներին փոխադրվել են Խալաջ։

Գյուղում կար եկեղեցի, որի անունը հայտնի չէ։

Տարիների ընթացքում եկեղեցու հիմքի վրա՝ ժամանակավորապես բնակվող այլազգիները կառուցել են մզկիթ, որի հետքերը պահպանվում են։

Գյուղը հնում մտնում էր Բաղք–Աճանան գավառի մեջ և ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 6 միավոր հարկ։

 

Մարի Նավասարդյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02