Մաքսիմ Հակոբյանն այսօր կդառնար 74 տարեկան

08.08.2023 10:06
1207

Երբ 20 տարի առաջ հիմնադրվում էր «Սյունյաց երկիր» թերթը, Մաքսիմ Հակոբյանը ողջունեց լրատվամիջոցի ծնունդը՝ ուղարկելով այսպիսի խոսք, որ տեղ գտավ լրագրի 1-ին համարում (1 հոկտեմբերի 2003 թ.):

Ահա՝ «Հաճույքով եմ նկատում մարզում նոր թերթի, անկախ լրագրի ծննդյան իրողությունը։ Ընդհանրապես  ստեղծելը, կառուցելը մարդու ամենավեհ հատկանիշն է։ Շատ ավելի գնահատելի է, երբ մարդիկ կերտում են մտքի ու լույսի տաճար, հոգևոր օջախ։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե թերթի ստեղծագործական  կազմին ինչքանով հաջողվեց կատարել սքանչելի այդ առաքելությունը։ Սակայն, հավատացեք, դա միայն թերթի խմբագրակազմի խնդիրը չպիտի համարել։ Առանց ընթերցողի պահանջկոտ ու հավատավոր կեցվածքի, առանց հասարակության ջերմության ու հոգատարության չի կարող թերթը դառնալ յուրաքանչյուր սյունեցու ճշմարտախոս քիմքն ու ցանկալի զրուցակիցը, չի կարող լինել հոգևոր Սյունիքի էական մասը, չի կարող լինել մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի հայելին։ Ուրեմն՝ նպաստենք «Սյունյաց երկրի» լուսավոր ու բարի ընթացքին:

Ես չեմ պատկերացնում մարզային թերթը՝ մարդկանց իրավունքներին ու  հոգսերին անհաղորդ։ Ես չեմ պատկերացնում թերթը իրականության զգացումը  երբևէ կորցրած, անկեղծությունից օտարացած, պատասխանատվությունը՝ կորցրած։

Մի ճշմարտություն կա՝ մեր պատմության ընթացքում ավելի շատ գրի հաղթանակ ենք ունեցել, լույսի հաղթանակ։ Զենքի հաղթանակներն անգամ դրանով էին պայմանավորված։ Այսօր էլ պիտի ընտրել  այնպիսի ճանապարհ, որ խոսքը, լուսավորությունը, հրապարակայնությունն ու բազմակարծությունը նպաստեն մեր պետության  բարգավաճմանը, Սյունիքի ամրացմանը, երկրի տնտեսական ներուժի ռացիոնալ օգտագործմանը, արարումի ոգու պահպանմանը։

Անկեղծ շնորհավորանքս ու լավագույն մաղթանքներս եմ ուղղում թերթի խմբագրակազմին ու ընթերցողին»։

Այդպես էլ մինչև վերջ վերաբերվում էր «Սյունյաց երկրին»: Նաև դրա համար է, որ նրա երկրաշեն կերպարը հավերժորեն բնակվել է մեր պարբերականի արևոտ անդաստանում:

Հաճելի է նկատել, որ Մաքսիմ Հակոբյանի կերպարը (նաև մահվանից հետո) դրվատանքով են հիշում ամբողջ մարզում և, իհարկե, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում: Դրա վկայությունն էր իրողությունը, որ ընկերության 70-ամյակի նշանավորմանը միտված միջոցառումների ընթացքում քանիցս ու ամենաբարի առիթներով հիշատակվեց նրա անունը, իսկ 2023 թ. հուլիսի 14-ին ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մեկ օրինակով հատուկ թողարկված անվանական մեդալ շնորհեց (հետմահու) Մաքսիմ Հակոբյանին՝ ԶՊՄԿ-ի և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործում ունեցած անգերազանցելի ավանդի համար։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12