Երբ արդեն հրադադար էր...

16.04.2021 12:19
5699

Արցախյան 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձած հայորդիների մի ստվար մասը 18-20 տարեկան երիտասարդներ էին, ովքեր առաջինն իրենց վրա վերցրեցին հակառակորդի անակնկալ հարվածը: Նրանցից մեկը Հովհաննես Վրեժի Խաչատրյանն էր՝ ծնված 2000 թվականին: Հաճախել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել Կապանի պետական ճարատարագիտական քոլեջ: Երեք տարի սովորելուց հետո՝ զորակոչվել բանակ: 18 տարեկան երիտասարդն իրեն այնպես է դրսեւորել, որ նրա մասին հարգանքով էին խոսում հրամանատարները, ծառայակիցները: Կռվել է նախ՝ Հադրութում, հետո՝ տեղափոխվել  Մարտունի: Դաժան մարտերի է մասնակցել, բայց նրա կյանքը ցավալիորեն ընդհատվեց հրադադարից ժամեր հետո: Հետմահու արժանացել է «Արիություն» մեդալի:

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում (տնօրեն՝ Գայանե Հարությունյան) տեղի ունեցավ զոհված զինվորի ոգեկոչմանը նվիրված ցերեկույթ: Ներկայացվեց նահատակ մարտիկի կենսագրությունը, հնչեցին հայրենասիրական երգեր, այլ կատարումներ կրթօջախի դասատուների կողմից, իսկ վերջում հնչեց Համո Սահյանի բանաստեղծությունը՝ «Ինձ բացակա չդնեք»:

Ցերեկույթի ավարտին խոսք ասաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը՝ հիշեցնելով Սուրբ գրքի խոսքերը. «Չկա ավելի թանկ բան, քան երբ կյանքդ տալիս ես դիմացինիդ, բարեկամիդ, ծնողիդ, հայրենիքիդ»: Եվ բոլոր ընկածների համար հնչեցրեց Տերունական աղոթքը...

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40