Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12
346

«Միասնության թևեր» կուսակցությունը, որ Ազգային ժողովի ընտրությունների ցուցակում 6-րդ համարն է, նախընտրական քարոզարշավի շրջանակում եռօրյա այցով Սյունիքում էր։

Հանդիպումներ են ունեցել մարզի քաղաքային և գյուղական համայնքներում, որոնց ընթացքում կուսակցության անդամները ներկայացրել են «Միասնության թևերի» ծրագրային դրույթները։

Մայիսի 31-ին եռօրյա այցի արդյունքներն ընտրողների հետ ամփոփվել են Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում։ Բեմահարթակում կուսակցության ղեկավար Արման Թաթոյանն էր, նախընտրական ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ համարները զբաղեցնող անձինք՝ Դավիթ Անանյանը, Աստղիկ Մատինյանը, Շահեն Հարությունյանը, ինչպես նաև Կապանից պատգամավորի թեկնածու Գոռ Թադևոսյանը։

Հանդիպումը վարում էր Դավիթ Անանյանը, ով ներածական խոսքում անդրադարձավ կուսակցության սյունիքյան այցի մանրամասներին, նշելով, թե «Միասնության թևեր» կուսակցությունն ինչ տրամաբանությամբ է մտել քաղաքական պայքարի մեջ, այն է՝ ոչ թե քաղաքական իշխանությունը նվաճելու, այլ հանրային պատասխանատվության զգացումով, որ վերցնեն այդ պատասխանատվությունը և գնան առաջ։

«Մենք նաև ցանկացանք, որ Կապանն Ազգային ժողովում ունենա ներկայացուցիչ, և դա Գոռ Թադևոսյանն է»։ Տանտիրոջ իրավունքով առաջինն արտահայտվելու իրավունք տրվեց Գոռ Թադևոսյանին «Թե ինչպիսի կառավարություն կունենանք առաջիկա հինգ տարում, կախված է բոլորիս ընտրությունից», -ասաց նա։

Բանախոսը մեկ առ մեկ անդրադարձավ այն կորուստներին և զիջումներին, որ ունեցանք անցած ութ տարում (նաև Կապանի տարածաշրջանի օրինակով)։ Սրան հետևեց եզրահանգումը մեր երկրին անհրաժեշտ են փոփոխություններ։ Այս համատեքստում նա կոչ արեց քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին։ «Քվեարկեք և տվեք մեզ հնարավորություն՝ պաշտպանելու և ներկայացնելու բոլորիս շահերը Ազգային ժողովում»։

Պատգամավորի թեկնածու, իրավաբան Աստղիկ Մատինյանը մանրամասնեց բազմազավակ ընտանիքներին օգնություն նախատեսելու համակարգը, ըստ որի 4-րդ երեխա ունենալու դեպքում այդ ընտանիքին կտրամադրվի բնակարան մարզում «Մեր ծրագրերը միտված են ոչ միայն ծնելիության խթանմանը, այլև այնպիսի պայմանների ստեղծմանը, որ Հայաստանը դառնա ոչ թե հայրենիք լքող, այլ վերադարձող ընտանիքների երկիր»։

Համամարդկային արժեքների մասին  խոսեց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։

Կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը անդրադարձավ մեր երկրի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, վերջերս Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության սրված հարաբերություններին «Վերջին 35 տարվա մեր երկրի  վարած քաղաքականության հետևանքն է, որ դարձել ենք Ռուսաստանից կախված երկիր, մասնավորապես, ութ տարվա ընթաքցքում իշխանության կողմից այլընտրանքային շուկաներ չեն ստեղծվել։ Մենք  պետք է հարաբերությունները չփչացնենք Ռուսաստանի հետ և ոչ էլ կախված լինենք նրանից՝ մի քանի պատճառներով։ Ռուսաստանում ունենք 2 միլիոն հայ, տասնյակ հազարավոր մարդիկ արտագնա աշխատանքի են այդ երկրում, իրենց ընտանիքի ապրուստը հոգում են այդտեղ վաստակած աշխատավարձով, պիտի հաշվի առնենք հայ-ռուսական հարաբերությունները, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, տասնամյակներով ձևավորված մշակութային կապերը»։

Անդրադառնալով ձևավորված նախընտրական մթնոլորտին, Արման Թաթոյանը արձանագրեց՝ բոլորը վախեցած են, իսկ մենք լուծումներ ենք առաջարկում։

Դահլիճում գտնվողներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու պատգամավորի թեկնածուներին։ Իսկ վերջում Արման Թաթոյանն ըստ բնագավառների մանրամասնեց կուսակցության դրույթները։

Վահրամ Օրբելյան

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24