Աշնանը կունենանք Տաթեւ-Աղվանի հարմարավետ ու նորոգ ճանապարհ

03.08.2021 10:41
6487

Ո՞ւմ է պետք ճանապարհը, որ դեպի տաճար չի տանում: Խորհրդային հայտնի ֆիլմից այս ձեւակերպումն էի հիշում, երբ հերթական անգամ այցելեցինք ճանապարհաշինարարներին: Կապան-Աղվանի-Տաթեւ ավտոճանապարհն էլ Աստծո տաճար է տանում, բայց հատկապես Աղվանի-Տաթեւ հատվածի առանձին կտորներ քարուքանդ ու դժվարանցանելի էին՝ վարորդներից նյարդեր ու ջանքեր պահանջող:

Անցյալ տարի վերջապես մեկնարկեց ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհի նորոգումը, բայց վերահաս պատերազմի պատճառով գործն անկատար մնաց...

Բարեբախտաբար, մայիսից վերսկսվել են այլընտրանքայինի համարում ունեցող այդ ճանապարհի (12,5 կմ երկարությամբ, փաստաթղթային ձեւակերպմամբ՝ Մ-2 Տաթեւ-Աղվանի-Մ2 (Սյունիք) ավտոճանապարհ կմ 25+000-կմ 37+500 հատվածի) հիմնանորոգումը: Այլընտրանքային այն առումով, որ հնարավորություն կտա շրջանցել Մ-2 Գորիս-Կապան ավտոճանապարհը:

Մեր այցելության օրը (հուլիսի 28) ճանապարհաշինարարները Տաթեւի վանքի հարեւանությամբ անցնող մայրուղու վրա բետոնե կաղապարներ էին տեղադրում, որոնց վրա  ազդանշանային սյուներ պիտի տեղադրեին:

Վանքի մերձակայքից սկսած ճանապարհի  պաստառը թարմ եւ սեւագույն է, որից պարզվում է, որ այդ հատվածում ասֆալտբետոնի վերին շերտն են տեղադրել: Աշխատանքներն իրականացնում է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը (հիմնադիր նախագահ՝ Ղուկաս Գրիգորյան), որը մինչեւ 2021 թ. փետրվար կոչվում էր «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ:

Ինչպես տեղեկացրեց ընկերության աշխղեկ Արմեն Իսահակյանը, կատարել են 58 420 խորանարդ մետր հողային աշխատանքներ, որից 35 200 խորանարդ մետրը՝ հանույթ, 22 հազարը՝ լիցք: Ընդ որում՝ մի հատվածում կատարել են ութ մետր բարձրությամբ  60 մետրանոց ավելի լիցք՝ ապահովելով երթեւեկելի հարթ ու դյուրին ճանապարհ: Նշյալ ճանապարհը, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, 11 իջատեղ (այլ խոսքով՝ մուտք) ունի՝ դեպի Աղվանի, Քաշունի (Մալդաշ), Բարձրավան, Տանձատափ, Սվարանց բնակավայրեր եւ մի քանի հանդամասեր:

Մեր զրույցին միանում է «Սուֆետ» ընկերության տեխնիկական հսկիչ Մայիս Օհանյանը՝ տեղեկացնելով, որ  Տաթեւ վանական համալիրի մոտակա բարձունքում (Սեւարանցի խաչմերուկի մոտակայքում) նախատեսվում է դիտակետ կառուցել: «Տաթեւ համալիր այցելող յուրաքանչյուր ոք, մասնավորապես, զբոսաշրջիկները հենց այդ հատվածում են սիրում կանգ առնել ու դիտարկել համալիրը, նաեւ նկարվել, քանի որ  լուսանկարը ստացվում է վանական համալիրի ֆոնին: Բացի այդ՝ հենց այդտեղից կարելի է հիանալ տարածքի գեղեցկությամբ: Բայց եթե գետինը չոր չի լինում, ուրեմն անհարմարություններն անպակաս են:

«Սուֆետ» ընկերությունն արտասահմանցիների հետ է համագործակցում: Երբ նրանց առաջարկեցինք ծրագրի մեջ ներառել դիտակետի կառուցումը, ըմբռնումով մոտեցան մեր նախաձեռնությանը եւ ընդառաջեցին:  Բետոնապատ սալիկներով մայթանման հատված է լինելու, կայանատեղի եւ մուտքի ճանապարհ, անձրեւոտ եղանակին նկարվել ցանկացողները չեն ցեխոտվի: Գեղեցիկ նախաձեռնություն է, որ շուտով կյանքի կկոչվի», - մանրամասնեց  մեր զրուցակիցը:

Մայիս Օհանյանը մեզ մի ուշագրավ տեղեկություն հայտնեց։ Բանն այն է, որ մեծ չափեր ունեցող բեռնատարները Սատանի կամրջով չեն կարողանալու անցնել, եւ ծրագիր կա Սվարանցի մատույցներից ճանապարհ անցկացնել դեպի Սիսիանի Լծեն բնակավայրը (ներկայումս դրա նախագծային աշխատանքներն են կատարվում), որն էլ ձորերով կմիանա Մ-2 մայրուղուն:

Մեր այցելության օրը Տաթեւ-Աղվանի ճանապարհին 30-ից ավելի մարդ էր աշխատում, տասից ավելի մեծ բեռնատարողությամբ մեքենա ասֆալտ էր տեղափոխում. ընկերությունը մեքենասարքավորումների խնդիր չունի:

Անհրաժեշտ լուսանկարներ  անելու եւ կատարված աշխատանքներին ամբողջապես ծանոթանալու համար երթեւեկեցինք ընկերության հիմնանորոգած ճանապարհով:

Ինչեւէ, Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածն աշնանը կլինի հարմարավետ ու նորոգ:

 

Վահրամ Օրբելյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը

01.08.2026 21:28

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հերթական շրջայցն է կատարել շինհրապարակներ

01.08.2026 20:52

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

01.08.2026 17:42

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08