Մեղրի–Ագարակ ճանապարհին շուրջ 9 ամիս է՝ ռուս սահմանապահները մոդուլային հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար

08.08.2022 16:46
4496

Շուրջ 9 ամիս է՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին տեղադրված են մոդուլային հենակետեր, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում «Պետական սահմանի» մասին օրենքի համաձայն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ չնշելով սակայն, թե ինչ նկատառումներից ելնելով են  տեղադրված այդ հենակետերը։

«Կխնդրեմ այդ մասով դիմել համապատասխան գերատեսչություններին, ես որպես Մեղրի համայնքի ղեկավար կարող եմ ասել, որ այդ մոդուլային հենակետերը տեղադրված են 8–ից 9 ամիս։ Ռուս սահմանապահների ծառայությունը իրականցվում է Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ստորագրած փաստաթղթերի հիման վրա։ Այդ սահմանային գոտում սահմանահատումներ են լինում, ռուսական սահմանապահ զորքերի նշանակությունը հենց դրա համար է»,– ասաց համայնքապետը։

Համայնքապետի խոսքով՝ սա նշանակում  է, որ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան անձնագիր, որպեսզի հարկ եղած դեպքում ցույց տան դրանք ռուս սահմանապահներին, որից հետո միայն կարող են անցնել հենակետը։

Բագրատ Զաքարյանի խոսքով՝ ամեն անգամ չէ, որ ռուս սահմանապահները ստուգում են քաղաքացիներին, բայց լինում են դեպքեր, երբ մեկ ժամից ավելի քաղաքացիների տեղաշարժը դադարեցվում է, ինչն, իհարկե, զայրացնում է բնակիչներին։

https://news.am/arm/news/715287.html

 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21