Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31
205

Նոյեմբերի 12-ին կայանալիք կառավարության նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը։ Հարցը զեկուցելու է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախագծով առաջարկվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը ազատազրկման պատժի ժամկետում հաշվակցելու գործող կարգը փոխել։ Ներկայումս գործում է մեկ օրը մեկ օրվա դիմաց հաշվակցելու կանոնը, իսկ նախագծով առաջարկվում էր անազատության մեջ գտնվելու մեկ օրը հաշվարկել ազատազրկման երկու օրվա դիմաց։

Կառավարությունը, ընդհանուր առմամբ ընդունելի համարելով կալանքի տակ գտնվելու և ազատազրկման պայմանների տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, միաժամանակ առաջարկում է ավելի տարբերակված մոտեցում՝ կախված կատարված հանցագործության ծանրությունից։

Կառավարության առաջարկով՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվելու դեպքում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու մեկ օրը ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվելու է 1.5 օրվա դիմաց։

Այս կարգավորումը առաջարկվում է կիրառել նաև հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս, եթե համակցությունը ներառում է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքներ։

Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ նշված հաշվակցման կանոնը չի կիրառվի, եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք։

Կառավարության հիմնավորմամբ՝ գործող պայմաններում կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության, տեսակցությունների, հեռախոսակապից օգտվելու և տեղաշարժի սահմանափակումները կարող են ավելի խիստ լինել, քան ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

Մասնավորապես, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձինք կարող են պատիժ կրել ցածր անվտանգային գոտում, որտեղ իրավունքների իրականացման հնարավորություններն ավելի լայն են։ Իսկ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվող անձինք պահվում են առավել սահմանափակող մեկուսացման և վերահսկողության պայմաններում։

Կառավարության առաջարկի համաձայն՝ հաշվակցման նոր կարգավորումը պետք է հավասարակշռի կալանքի պայմանների առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, պատժի նպատակների իրացումը և համաչափության սկզբունքը։

Հարցը կառավարության նիստում քննարկվելուց հետո կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21