ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39
87

Հայաստանը խաղադրույք է կատարել նրանց վրա, ովքեր նրա կարիքը չունեն և փնտրում են հնարավորություն այն վերածելու ևս մի հակառուսական որջի, ուստի` ՀԱՊԿ-ում երկրին ձայնի իրավունքից զրկելը տրամաբանական է։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կլիմովը։

«Այս տեսակի որոշումը, որի մասին, ցավոք, այժմ հայտարարվել է, բնականաբար բխում է Հայաստանի ներկայիս կառավարության գործողություններից», - նշել է Կլիմովը։

Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարեցտարի անցնում է անցնում է Ռուսաստանի համար անցանկալի երկրների կողմը։

Նրա խոսքով՝ Հայաստանին ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը երկար ժամանակ էր մշակվում։ Պատգամավորը հավելել է, որ ինքը որևէ փաստարկ չունի այն մասին, որ Փաշինյանի ղեկավարությամբ Երևանը մտադիր էր կառուցողական ներդրում ունենալ ՀԱՊԿ-ի համատեղ աշխատանքում։

Անդրեյ Կլիմովը համարում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելը կարող է հարված լինել երկրի ապագային։

Սենատոր Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում իր դիրքորոշման պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու իր ամենահավատարիմ և հուսալի դաշնակիցներին։

«Հայաստանը դանդաղում է՝ անորոշության մեջ լինելով, թե ինչ անել, քանի որ մինչև տարեվերջ ժամանակ ունի հանրաքվեի միջոցով որոշում կայացնելու՝ անդամակցե՞լ Եվրամիությանը, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Կարծում եմ՝ ներկայիս հայ ղեկավարները կրակի հետ են խաղում, քանի որ ռիսկի են դիմում կորցնելու իրենց ամենահավատարիմ և հուսալի դաշնակիցներին Ռուսաստանում և ՀԱՊԿ-ի մյուս երկրներում», - նշել է Ջաբարովը։

Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու որոշումը նախապես որոշված էր։
 
 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21