Այսօրվա քաղաքական քննարկումը հաստատում է այն իրողությունը, որ խնդիրը մտածողության ձևի և մոդելի մեջ է. ՀՀ վարչապետ

07.06.2018 20:38
1256

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ յուրաքանչյուր քննադատությունից կարելի է գտնել ռացիոնալ բաներ: «Իմ փորձը թույլ է տալիս անել հետևյալ եզրակացությունը. Ընդհանրապես, ամենավտանգավոր  բանը փակվելն է քննադատության առաջ և քննադատությունը վանելը: Ես մի բանում եմ համոզվել՝ նույնիսկ այնպիսի քննադատությունը, որի նկատմամբ առաջին արձագանքը հետևյալն է. այս ի՞նչ ես ասում, ի՞նչպես կարելի է այդպիսի բան ասել, հաջորդ պահին կարելի է այդ քննադատության մեջ գտնել ինչ-որ ռացիոնալ բան: Չկա այդպիսի քննադատություն, ամենասուր, ամենաանձնական, նույնիսկ վիրավորանքով համեմված, որ եթե դու ցանկանաս դրա մեջ գտնել որևէ ռացիոնալ բան և չգտնես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադառնալով հնչեցված տարբեր քննադատություններին:

Անդրադառնալով կառավարության ծրագրի ձևի և բովանդակության վերաբերյալ քննադատությանը՝ ՀՀ վարչապետն ասաց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս փորձ է արվել անընդհատ ասել հետևյալը. «գի՞տես, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավոր չեն լինում այդպես, Ազգային ժողովի պատգամավոր պետք է լինել այսպես, Ազգային ժողովի ամբիոնից ելույթ չեն ունենում այդպես, ի՞նչպես կարելի է, չէ՞  որ կան հանրահայտ ճշմարտություններ, Ազգային ժողովի ամբիոնից ելույթ են ունենում այսպես, իշխանափոխություն չեն անում այդպես, իշխանափոխություն անում են այսպես՝ պետք է հրապարակում կարկանդակ բաժանել, ինչ-որ տեղ պահած ունենալ 50 մլն դոլար, հրապարակում վարչապետ չեն ընտրում և չեն ընտրվում, ի՞նչպես կարելի է այդպես»:

«Կներեք, չէ՞ որ մարդկությունը վաղուց արդեն ստեղծել է այդ բոլոր մեխանիզմները: Ես չեմ ասում, որ նրանք, ովքեր դա ասել են՝ սխալ են ասել, ես խոսում եմ ուրիշ բանի մասին: Հենց մեր այսօրվա քաղաքական քննարկումը հաստատում է այն իրողությունը, որը կա. մենք խոսում ենք մտածողության տարբեր հարթությունների մասին: Ձեր ասածի մեջ ոչ մի սխալ բան չկա, այսինքն` սխալի ու ճշտի մեջ չէ խնդիրը, խնդիրը մտածողության, հարթության ձևի և մոդելի մեջ է»,- նկատեց ՀՀ վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40