«Օնիրա Քլաբ»-ի շահագործմամբ անտեսվել է օրենքը. պետությանը 40 միլիարդ դրամի վնաս է պատճառվել. ԱԱԾ-ն մանրամասնում է

14.06.2020 12:06
1147

ԱԱԾ-ն բացահայտել է ապօրինի ձեռնարակատիրության, ինչպես նաեւ խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատտների գործունեության մասին է, որոնց շահագործմամբ խախտվել ու անտեսվել է օրենքը, պետությանը պատճառվել 40 միլիարդ դրամի վնաս:

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:

Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2010 թ. դեկտեմբերի 29-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերի ուժով 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ/ շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն /խաղասրահի միջոցով/ ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.3770  հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում  /հասցեում/ կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալների համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը», Գագիկ Ծառուկյանը, Ջավահիր Ծառուկյանը (Գագիկ Ծառուկյանի կինը):

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08