Թավշյա հեղափոխությունը արմատականացրել է հայ հասարակությունը ԼՂ հակամարտության հարցում․ Turan-ի խմբագիր

15.02.2019 17:37
1113

Ադրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Հաջիևը, որը վերջերս այցելել է Հայաստան՝ հարցազրույցների շարք պատրաստելու նպատակով, գրում է, որ «դժվար է գերագնահատել հնարավորությունը ծանոթանալու մի երկրի հասարակական կարծիքի հետ, որի հետ գտնվում ես պատերազմական վիճակում»։ Նրա տպավորությամբ՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ արմատականացրել են հայ հասարակությունը ղարաբաղյան հակամարտության հարցում։

Հաջիևը պատմում է, որ Բաքվում և Երևանում իշխանություններից համաձայնություն ստանալու վրա ծախսվել են ամիսներ։ Նա շնորհակալություն է հայտնում երկու երկրների պաշտոնական կառույցներին ընձեռված հնարավորության համար՝ առանձնահատուկ երախտիք հայտնելով ՀՀ ԱԳՆ-ին՝ իրեն հավատարմագրելու համար։

«Այդ քայլը բարձրացրել է Հայաստանում քննադատության ու մեղադրանքների մեծ ալիք ու թերևս երկար չի դադարի։ Քիչ չէ քննադատությունը նաև Ադրբեջանում, որտեղ այցի բուն փաստը որոշների կողմից ընկալվել է որպես անձնատրության կամ դավաճանության գործողություն։ Սակայն վերադառնանք լրագրությանը։ Անձամբ ինձ և Ադրբեջանում շատերին նախևառաջ հետաքրքրում էր մի հարց՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո, ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, արդյոք կա՞ հույս, որ Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել»,- նշում է հեղինակը։

Հաջիևը հայաստանյան իր շփումների արդյունքում եկել է մի քանի եզրահանգումների, որոնք հայերի անունից ամփոփել է հետևյալ կերպ․

1․ Մենք (հայերս) ձեզ չենք վստահում

2․ Դուք պետք է անեք առաջին քայլը և ապացուցեք, որ այլևս չեք պատերազմելու

3․ Ղարաբաղն ու հարակից շրջանները չենք վերադարձնելու, և այդ հարցն առհասարակ պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ Ղարաբաղին

4․ Պատերազմից չենք վախենում, և դուք ուժով ոչնչի չեք հասնի

Հաջիևի տպավորությամբ՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ արմատականացրել են հայ հասարակությունը ղարաբաղյան հակամարտության հարցում։

«Այդ տրամադրությունները կարելի է այսպես նկարագրել․ Սերժ Սարգսյանի ծախու վարչակարգը պատրաստ էր հանձնել Ղարաբաղի շուրջ շրջանները՝ իշխանությունը պահելու համար։ Սակայն կոռումպացված կառավարության տապալումից և ժողովրդավարության հաստատումից հետո ժողովուրդն այլևս թույլ չի տա նման բան։

Խանդավառությունն այն փաստի առթիվ, որ հաջողվել է տապալել ատելի վարչակարգը, և բոլոր մյուս հարցերը հիմա կարելի է լուծել, զգացվում է ամենուր։

Փաշինյանը մեծ աջակցություն է վայելում՝ չնայած նրան, որ ոչ ոք այդպես էլ չձևակերպեց նրա ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունը։ Բոլոր գնահատականները հանգում էին նրան, որ կառավարությունը պատրաստում է տնտեսական ճեղքման, ազգային շահերի պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում ժառանգականության պահպանման ծրագիր։

Հակամարտության հարցում նոր կառավարության մոտեցումն առայժմ արտացոլված է ղարաբաղցիների հետ ուղիղ խոսելու առաջարկում»,- գրում է Turan-ի խմբագիրը։ Նա ընդգծում է, որ իր զրուցակիցները՝ քաղաքական գործիչներ և փորձագետներ, միակարծիք են հարցում, որ առաջին քայլերը պետք է Բաքուն անի։

«Ի՞նչ է խանգարում Երևանին անել իր ժեստը կամ քայլը» հարցադրումը, ըստ Հաջիևի, հարուցել է իր զրուցակիցների զարմանքը։ Պատասխանն էլ հետևյալն էր․ «Ինչի՞ մասին խոսել 2016-ի ապրիլից հետո, երբ Ադրբեջանը պետական մակարդակով արգելում է քաղաքացիական հասարակությունների շփումը, սրում է հայատյացությունը»։

Ամփոփելով՝ ադրբեջանական կայքի խմբագիրը գրում է, որ դժվար է պնդել, թե ներկայիս իրադրությունը բարենպաստ է կարգավորման ուղիներ փնտրելու առումով։

Կանխելով հնարավոր այն հարցադրումները, թե ինչի համար էր պետք գնալ Հայաստան, երբ առանց այն էլ ամեն ինչ պարզ է, Turan-ի խմբագիրը նկատում է, որ «շփման գործընթացը պետք է մի օր սկսել, և դրանում հսկայական է քաղաքացիական հասարակության դերը»։

«Շփումների և հաղորդակցության կարիք կա անգամ պատերազմի ժամանակ։ Երկու երկրների առաջին դեմքերի վերջին հանդիպումները դրա վկայությունն են»,- եզրափակում է Շահին Հաջիևը։

civilnet.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08