Ես շարունակելու եմ աշխատել Արցախում

03.03.2023 14:34
926

Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել և իմ կողմից, և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության միջոցով։ Իմ նպատակը մնում է անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այս նպատակի համար պետք է շարունակենք մեր պայքարը։

Իմ ընկալմամբ` պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առավելություն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ:

Մենք առանձնացրել ենք պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ կառուցվելու ու իրականացվելու են մեր ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը։ Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար:

Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով չափազանց կարևոր է լինելու «կարմիր գծերի» պահպանումը։ Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Ու մենք հետևողական ենք լինելու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում։

Ռուբեն Վարդանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40