Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21
174

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցադրումները ծավալուն քննարկման առիթ դարձան՝ ընդգրկելով ԵՏՄ ընդհանուր մաքսային բյուջեի մուտքերը, դեպի արևմտյան շուկաներ արտահանման դիվերսիֆիկացիան, ինչպես նաև գնաճի ու դրամի փոխարժեքի կանխատեսումները։

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, հետաքրքրվեց, թե որքան մաքսատուրք է Հայաստանը վճարում ԵՏՄ ընդհանուր բյուջե և որքան է հետ ստանում։ Բացի այդ, նա շեշտեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը՝ ընդդիմության մոտեցումները որակելով որպես ԵՏՄ-ի նկատմամբ «խանդի տեսարան» և ընդգծելով, որ ինքնիշխան Հայաստանը պետք է ընդլայնի առևտուրը նաև ԵՄ և ԱՄՆ ուղղություններով։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հաստատեց, որ 2022 թվականից ի վեր Հայաստանն ավելի շատ մաքսատուրք է վճարում ԵՏՄ բյուջե, քան ստանում է։ Այս ելույթին տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ նշելով. «Եթե ավելի շատ տալիս եք, քան ստանում, ուրեմն վնաս է ԵՏՄ-ն, բա ինչի՞ դուրս չեք գալիս»։

Նախարարը պարզաբանեց, որ խնդիրը վնասաբերության մեջ չէ. «Հայաստան ներկրվող ապրանքների քանակն ավելի մեծ է, քան Հայաստանի տնտեսության համամասնական չափը ԵՏՄ տարածքում։ Պատճառն այն է, որ որոշ ապրանքներ, որոնք սպառվում են ԵՏՄ այլ երկրներում, ներմուծվում են հենց Հայաստանի միջոցով»։

Պատասխանելով գնաճի և դրամի արժևորման վերաբերյալ պատգամավորի հարցերին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց առկա մակրոտնտեսական պատկերը։

ԿԲ ղեկավարի խոսքով՝ այս պահի դրությամբ գնաճը գտնվում է կառավարելի մակարդակում, իսկ ԿԲ խորհրդի որոշումներն ուղղված են նրան, որպեսզի միջնաժամկետ հատվածում գնաճը կայունանա նպատակային մակարդակի շուրջ։

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը որևէ պարագայում փոխարժեքի կանխատեսում չի անում։ «Դրամի արժևորումը հետևանք է պահանջարկի և առաջարկի հարաբերակցության։ Քանի որ դոլարի ներհոսքը Հայաստան ավելի մեծ է, քան դրա պահանջարկը, փոխարժեքը բնականոն կերպով արժևորվում է»,- նշեց նա։

ԿԲ նախագահը նաև հավելեց, որ վերջին տարում Կենտրոնական բանկը բավականին մեծ ծավալով արտարժութային ինտերվենցիաներ է իրականացրել շուկայում, սակայն այդ քայլերը նպատակ չունեն ֆիքսելու կոնկրետ փոխարժեք. դրանք արվում են բացառապես շուկայում առաջացած կարճաժամկետ դիսբալանսներն ու տատանումները մեղմելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

© factor.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21