Այսօր Մոնթեի ծննդյան օրն է

25.11.2019 11:16
1553

Այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրանում է Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) ծննդյան 62-րդ տարեդարձը:

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
 Մոնթեն ծնվել է 1957 թվականին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վայսեյլի ավանում հանգրվանած հայի ընտանիքում։
 
Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
 
1980 թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։
 
Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարել է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն...»։ 1985 թ.-ին նա նորից կեղծ անձնագրով ժամանել է Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվել «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թ.-ի հունվարի 16-ին։
 
1991 թ.-ին նա գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
 
Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
 
Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են երգեր, նկարահանվել բազմաթիվ վավերագրական ֆիլմեր: Նրա անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ և ուսումնական այլ հաստատություններ կան Հայաստանում և Արցախում, իսկ Մարտունի քաղաքում վեր է խոյանում լեգենդար հրամանատարի արձանը, որտեղ ամեն տարի նորակոչիկները երդում են տալիս Մոնթեի գործը շարունակելու վճռականությամբ:

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51

Армянский след в культуре России: Фридрих Согоян, скульптор с болью в сердце

06.10.2026 11:08

Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ

06.10.2026 10:21

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00