«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27
119

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երեք տարի անց։

«20-ի թվում են Արցախի Հանրապետության նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ, քաղաքացիական անձինք և ռազմագերիներ։ Նրանցից երկուսը պահվում են 2020 թ. պատերազմից ի վեր։ Բոլորը դատապարտված են և կրում են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման պատիժներ։ Թղթածրարը ներկայացնում է, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը հայտնվել գերության մեջ, և պարունակում է տեղեկություններ 20-ից յուրաքանչյուրի մասին։

Թղթածրարն արձանագրում է.

- դատավարություններ ռազմական դատարանում՝ դիտորդների համար հիմնականում փակ, իսկ դատավճիռներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանությանը.

- 2025 թ. դեկտեմբերից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի որևէ այց տեղի չի ունեցել.

- Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը մնում է չհրապարակված, քանի որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս.

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումները դեռ քննության փուլում են.

- խորհրդարանների, կառավարությունների և իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, ինչպես նաև տեղեկություններ երրորդ երկրների միջոցով այցեր կազմակերպելու անհաջող փորձերի մասին։

«Մինչ օրս ազատ արձակումները տեղի են ունեցել միայն քաղաքական գործարքների շրջանակում,– նշում է ՀԴԿԽ-ն։ – Նրանք պատանդներ են, և պետք է ազատ արձակվեն անհապաղ և անվերապահորեն՝ առանց փոխանակումների կամ քաղաքական զիջումների»։

Մինչև ազատ արձակումը թղթածրարը պահանջում է.

- կանոնավոր անկախ մարդասիրական մուտք և բժշկական գնահատում.

- անարգել կապ ընտանիքների և փաստաբանների հետ.

- խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի հրապարակում.

- Եվրոպական դատարանի պահանջների լիարժեք կատարում.

- 2020 թ. գերեվարված և մինչ օրս անհայտ կորած առնվազն 80 հայի ճակատագրի

- արդյունավետ քննություն։

Թղթածրարը լրացնում է ՀԴԿԽ-ի «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի — Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի վերլուծություն» հավաքածուն, որը վերլուծում է Վարդանյանի գործով հրապարակված մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։ Զեկույցի անգլերեն ուղեկից հատորը՝ “Justice” According to Azerbaijan: The Prosecution, Trial and Conviction of Ruben Vardanyan” հատուկ զեկույցը, նույնպես հասանելի է»,-նշված է հայտարարության մեջ: 

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

30.10.2026 11:04

Գևորգ Փարսյանի ձեռնարկած «Ուխտագնացություն Կապան» նախագիծը՝ գործողության մեջ․ այս անգամ Բաղաբուրջի սրբավայրերում էինք

30.10.2026 10:07

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02