Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13
337

Նոյեմբերի 9-ին, 83-րդ տարում կյանքին հրաժեշտ է տվել վաստակաշատ մանկավարժ Մարուսյա Հմայակի Պատվականյանը։

Մարուսյա Պատվականյանը (Մարիա Ամայակովնա) ծնվել է Կապանում 1943 թ. օգոստոսի 5-ին՝ արհեստավորի ընտանիքում։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է Կապանի թիվ 3 (ռուսական) դպրոցը, ապա ընդունվել Երևանի Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանը և ավարտել գերազանցությամբ։

1967-1968 ուսումնական տարում աշխատել է Քաջարանի Հանքավան բանավանի դպրոցում՝  ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1968 թվականին ամուսնացել  և տեղափոխվել է Շիշկերտ, գյուղի դպրոցում դասավանդել  ռուսաց լեզու և գրականություն։ 1969 թվականին Շիշկերտից տեղափոխվել է Կապան և աշխատանքի անցել Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով նախընտրած մասնագիտությամբ։

1971 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը՝ 39 տարի շարունակ, մանկավարժական գործունեություն է ծավալել Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում։

Մարուսյա Պատվականյանին բնորոշ էին մասնագիտության հանդեպ բարձր պատասխանատվությունն ու նվիրվածությունը։ Վաստակաշատ մանկավարժը սիրված և հարգված էր աշակերտների, նրանց ծնողների և մանկավարժական կոլեկտիվի կողմից։ Նրանց հիշողություններում հավերժ կմնա որպես կրթության գործի իսկական նվիրյալ։ Մարիա Ամայակովնան գորովագութ տատիկ էր, սիրառատ մայր և հասարակության կողմից ընդունված բարեպաշտ անձնավորություն։

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43