Խոսք հիշատակի. Լևոն Ներսիսյան

03.01.2024 17:00
2373

Նոր տարվա առավոտյան երկրային կյանքին հրաժեշտ տվեց Կապանում ճանաչված և հարգված մի անձնավորություն՝ Լևոն Գրիշայի Ներսիսյանը: Մարդ, ում գիտակցական կյանքը նվիրված էր հայրենի եզերքին և իր հայրենակիցներին:

Լևոն Ներսիսյանը ծնվել է 1951 թվականին ապրիլի 24-ին Կապանի Լենհանքեր բանավանում: Հայրը՝ Գրիշա Ներսիսյանը, լեռնափրկարար ջոկատի վաշտի հրամանատարն էր, մայրը՝ մայրենի լեզվի ուսուցչուհի: Բարձր առաջադիմությամբ ավարտել է Լենհանքերի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքաշինության շինարարության բաժինը, որն ավարտել է 1973 թվականին:

Այնուհետև նրա աշխատանքային գործունեությունն անցել է մի ոլորտում՝ շինարարություն: Բուհի ուղեգրով աշխատել է Կապանի քաղխորհրդի գործկոմի շինարարական վերանորոգման վարչությունում՝ աշխղեկ, որից հետո տեղափոխվել է Կապանի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժին՝ գլխավոր ինժեների պաշտոնով՝ աշխատելով շուրջ 17 տարի: 91-95 թթ. աշխատել է «Քաջարանշին տրեստում»՝ գլխավոր ինժեներ: 1997-2000 թթ. Որոտան-Արփա տեղամասի վերանորոգման տեղամասի պետն էր, այնուհետև՝ քաղաքաշինական պետական տեսչությունում Կապանի պետական տեսուչն էր:

Շուրջ 13 տարի՝ 2003 թվականից, Սյունիքի մարզի քաղաքաշինական պետական տեսչության բաժնի պետն էր, որտեղից 2016 թվականին անցել էր կենսաթոշակի:

Լևոն Ներսիսյանը մարդկային հարաբերություններում շիտակ էր և ազնիվ, միշտ զգայուն էր կողքի մարդու հոգսերին: Այս և մյուս մարդկային արժանիքների համար նրա հիշատակն անմար կմնա բոլոր ճանաչողների սրտերում:

Մեծագույն ջանքեր է ներդրել Կապանի շինարարության և կառուցապատման գործում: Որ Կապանը շինարարության ուրույն ձեռագիր ունենա, այդ ամենում մնայուն ավանդ ունի Լևոն Ներսիսյանը: Քաղաքին ճիշտ դիտանկյունից նայելով ակնառու է դառնում Լևոն Ներսիսայանի ձեռագիրը: Միշտ ձգտում էր, որ իր բնօրրանում շինարարությունն ու կառուցապատումը ճիշտ հունով իրականացվեն: Խորապես տիրապետում էր շինարարության բոլոր նրբություներին:

Լևոն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կապանի «Փյունիկ» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հունվարի 4-ին ժամը 12:00-ին, թաղումը՝ Անտառաշատ գյուղում:

 

Համլետ Գրիգորյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40