Ձեռքդ հետ քաշիր Մեղրու վրայից

14.06.2013 15:00
2222

Վերջին օրերին Մեղրիում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում ավելի շատ ենք լսում մեղրեցիների` Հայաստանի կառավարությանն ուղղված նման կոչի եւ հորդորի (վերնագրում արտացոլված): Մեղրիում մարդկանց տրամադրություններն ավելի արմատական դարձան այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունները մտադիր են այնտեղ շահագործել եւս 14 հանքավայր:

Մայիսի 29-ից Մեղրիում ստորագրահավաք է կազմակերպել «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը: Մեղրեցիներին հղած ուղերձում ՀԿ-ն նշում է. «Հարգելի հայրենակից, հավանաբար տեղեկացված եք Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական ինտենսիվ աշխատանքների մասին։ Այս գործընթացներում հաշվի չի առնվել Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը եւ հասարակության լայն շրջանների համար այն քննարկման առարկա է դարձել։ «Կայուն զարգացում» ՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք, վերոնշյալ հարցերի վերաբերյալ Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը եւ ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով։ Ստորագրահավաքին կարող են մասնակցել Մեղրի համայնքի` 18 տարին բոլորած բնակիչները, ովքեր իրենց դիրքորոշումը կարող են ներկայացնել համապատասխան նշում կատարելով` կողմ, դեմ, ձեռնպահ սյունակներում»:

Ստորագրահավաքին մասնակցել է 2398 հոգի, որից 2382 հոգի դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին եւ նոր հանքավայրերի հավանական շահագործմանը: 5 հոգի կողմ է արտահայտվել այդ աշխատանքները շարունակելուն, 11 հոգի` ձեռնպահ:

Ստորագրահավաքի արդյունքների հիման վրա ՀՀ վարչապետին նամակ է հղել «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը.

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին
Մեծարգո՛ պարոն վարչապետ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության տեղիք են տվել տեղաբնակների եւ բնապահպանների շրջանում:

Մենք կարծում ենք, որ անառարկելի է միեւնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման անհնարինությունը, որը, կարծեք, անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը` կառավարությունն առնվազն պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանի բնակչության եւ պետության համար առհասարակ: Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները եւ շահագործումն իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր եւ խոշոր գյուղատնտեսներին, այլ նաեւ Հայաստանում ու արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին: Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց` մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու տեղաբնակների` միջազգային պայմանագրերով եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը եւ ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով «Կայուն զարգացում» ՀԿ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցներն իրենց դիրքորոշումն արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի, եւ մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին եւ դրանց հնարավոր շահագործմանը:

Հիմք ընդունելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները` պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները եւ կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը:

Կից ներկայացնում ենք ստորագրահավաքի արդյունքները (100 թերթ):

Հարգանքով` Արմեն Փարսադանյան
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ, 12.06.2013թ.

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12