Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45
169

Ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին այցելել են Հայաստան՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

«AECOM ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին Հայաստանում էին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները և դիտարկելու ԹՐԻՓՓ-ի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները»։

Հիշեցնենք՝ ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի շրջանակում նախատեսվում է վերականգնել Հայաստանի հարավով՝ Սյունիքի մարզով անցնող և Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղային հաղորդակցությունը։

Խոսքը խորհրդային տարիներին գործած, սակայն տասնամյակներ շարունակ չշահագործվող երկաթուղու մոտ 42 կմ երկարությամբ հայկական հատվածի մասին է։

Միաժամանակ նշենք, որ Հայաստանի գործող երկաթուղային ցանցը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների պայմաններում ռուսական կառավարումը կարող է խոչընդոտել միջազգային բեռնափոխադրումների և ներդրումների ներգրավմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմի։

Հոկտեմբերի 14-ին Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցի միջոցով տարանցիկ հաղորդակցությունների զարգացման հնարավորությունները գնահատելու համար։

Ռուսական կողմը, միաժամանակ, հայտարարել է գործող կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները շարունակելու մտադրության մասին։

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է աշխատանքային խմբի առաջին նիստը։ Հայկական կողմը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման իր տեսլականը, իսկ ռուսական կողմը՝ բեռնահոսքերի աճի, մրցակցության և ներդրումների վերադարձելիության վերաբերյալ գնահատականները։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ աշխատանքային խումբը գործելու է ևս երեք ամիս, իսկ հայկական կողմի համար առաջնահերթ է երկաթուղու վերազինումն ու ընդլայնումը։

Այսպիսով, հայկական երկաթուղու կառավարման և զարգացման հարցով հայ-ռուսական քննարկումները շարունակվում են, սակայն կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ վերջնական համաձայնության մասին դեռ չի հայտարարվել։

Հիշեցնենք նաև՝ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում երկաթուղու վերականգնման հեռանկարներին և տեղի բնակիչների սպասումներին ու մտահոգություններին։ Մեղրիի բնակիչները մի կողմից հույս ունեն, որ նախագծի իրականացումը կնպաստի տնտեսական ակտիվությանը, աշխատատեղերի ստեղծմանը և բեռնափոխադրումների դյուրացմանը, մյուս կողմից՝ մտահոգված են անվտանգային հարցերով։

Factor TV-ն ներկայացրել էր նաև առկա ենթակառուցվածքային խնդիրները․ խորհրդային երկաթգիծը վաղուց ապամոնտաժվել է, իսկ գործող ավտոճանապարհները նեղ են միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար։  



© factor.am

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43