«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03
99

Aravot.am-ը փորձել է ԳԱԱ պատմության ինստիտուտից տեղեկանալ՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդում արդյոք ամիսներ առաջ քննարկել են Կադաստրի կոմիտեի հովանավորությամբ էլեկտրոնային քարտեզ ստեղծելու հարցը, որտեղ պիտի ցույց տրվեին Հայաստանի բնակավայրերի նախկին անուններն ու ովքեր են այդտեղ բնակվել։

Թեև ինստիտուտը մամուլում եղած հրապարակումների վերաբերյալ հերքում է տարածել, բայց հերքման տեքստի մի մասով հաստատվում է, որ այդպիսի քննարկում իրականում եղել է։

Նաև հետաքրքրվել են՝ ճի՞շտ է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր հետո թուրքական անուններով տեղանունների հարցը նորից բերվել է գիտխորհուրդ, հաստատվել, նույնիսկ թեմատիկ ֆինանսավորման հարց է լուծվել, հաստատվել է մի թեմա, որի նպատակը Հայաստանում մահմեդականների ու թուրքերի հաստատման պատմությունը միջնադարից սկսած ուսումնասիրելը պիտի լինի։

Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանը նախ հեռախոսով փոխանցել է, որ հեռավար են աշխատում, և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանն ու փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը տեղում չեն։ Ապա ասել է. «Ես տեղյակ չեմ, մեզ մոտ նման հարց չի քննարկվել, նման բան գոյություն չունի, մենք տվել ենք պարզաբանում, որը մեր կայքում դրված է»։

Դիտարկմանը, որ ինստիտուտի պարզաբանման մեջ չի հերքվում, որ եղել է գիտխորհրդի քննարկում, Հակոբ Մուրադյանը կրկին շեշտել է, որ իրենց վերջնական ասելիքն այդ պարզաբանման մեջ է։ Մյուս հարցերի վերաբերյալ էլ ասաց, որ առաջին անգամ է լսում։

Պատմության ինստիտուտից կայքի զրուցակիցները, որ ցանկացան իրենց անունները չհրապարակել, փոխանցել էին, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր հետո թուրքական անուններով տեղանունների հարցը նորից բերել են գիտխորհուրդ ու հաստատել։ Գտել են հեշտ ձև, պետական ուրիշ կառույցից ստացել են Գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման ծրագիր բերելու երաշխիք, հաստատել նախագիծն ու ուղարկել նախարարություն։

Կայքի զրուցակիցները պնդում են, որ նիստից հետո ամբողջ ակադեմիան քննարկում էր, թե ոնց են հաստատել մի թեմա, որի նպատակը Հայաստանում մահմեդականների ու թուրքերի հաստատման պատմությունը միջնադարից սկսած ուսումնասիրելը պիտի լինի։

Ծրագիրը պիտի ուսումնասիրի նաև տեղանունների թրքացման պատմությունը։

Զրուցակիցներից մեկի խոսքով` սա դառնալու է ադրբեջանական նարատիվները հայ պատմաբանների ձեռքով դակելու գործիք, և զարմանալի չի այս իշխանությունների կողմից պետական ֆինանսների տրամադրումը հետազոտական խմբին։

Նկատենք, որ Պատմության ինստիտուտի պարզաբանման մեջ նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր -2027» մրցույթին հայտեր ներկայացնելու հարցը քննարկվել է գիտխորհրդի նիստում.

«Հաշվի առնելով, որ Պատմության ինստիտուտում տասնամյակներ շարունակ իրականացվում են Հայաստանի բնակավայրերի պատմությանը նվիրված հետազոտություններ և առկա է համապատասխան գիտական ներուժ, առաջարկվել է պատրաստել գիտահետազոտական ծրագրի հայտ և մասնակցել «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթին՝ նպատակ ունենալով կատարել համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։

Առաջարկվել է ծրագիրն իրականացնել ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ, քանի որ հետազոտության արդյունքները կարող էին օգտագործվել Կադաստրի կոմիտեի պատրաստած ՀՀ Ազգային գեոպորտալի «Աշխարհագրական անվանումների պետական քարտադարան»-ի տվյալներն առավել ամբողջական դարձնելու նպատակով:

«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել

30.10.2026 16:23

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

30.10.2026 11:04

Գևորգ Փարսյանի ձեռնարկած «Ուխտագնացություն Կապան» նախագիծը՝ գործողության մեջ․ այս անգամ Բաղաբուրջի սրբավայրերում էինք

30.10.2026 10:07