Կանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Կապանում

27.04.2026 23:07
434

Կանաչ տարածքների ստեղծումը, ավելացումը և պահպանումը շարունակում է մնալ Կապանի համայնքապետարանի ռազմավարության առաջնահերթ ուղղություններից:

Օրերս քաղաքում մեկնարկել են կանաչապատման մասշտաբային աշխատանքները՝ ընդգրկելով Հունան Ավետիսյան, Ռաֆայել Մինասյան, Արամ Մանուկյան փողոցների հարակից տարածքները։

Մոտ 7000 քմ ընդհանուր մակերեսով տարածքում ստեղծվում են նոր սիզամարգեր, տնկվում տարատեսակ դեկորատիվ և մշտադալար ծառատեսակներ ու թփեր, որոնք ոչ միայն նպաստելու են օդի որակի բարելավմանը, այլև ապահովելու են քաղաքի գունագեղ ու ծաղկուն տեսքը ամբողջ տարվա ընթացքում։

Շաբաթ օրը համայնքապետարանի աշխատակազմի ուղեկցությամբ ծառատնկման աշխատանքներին հետևել և անձամբ մասնակցել է նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ծառատեսակների ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, հորդորում ենք խնամքով վերաբերվել ու պահպանել կանաչ տարածքները, որպեսզի այսօր իրականացվող աշխատանքի արդյունքներն առաջիկա տարիներին գեղագիտական հաճույք ու բարեկարգ միջավայր ապահովեն քաղաքի բնակիչների և հյուրերի համար:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08