Տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև․ Զելենսկի

17.11.2026 11:26
50

Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ, որպես Ռուսաստանի հետ բանակցությունների համար ավելի վաղ  ընտրված  թիմ, մասնակցել են ուկրաինական  իշխանությունների և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դիվանագիտական ​​ջանքերը ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն լինի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողականորեն։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ»,- հայտարարել է Զելենսկին։

ԱՄՆ-ի կողմից խորհրդակցություններին մասնակցել են նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ  Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները։ Շփումն անցկացվել է առցանց ձևաչափով, իսկ թիմերի դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Բեռլինում՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում։

Զելենսկիի խոսքով՝ կայացած քննարկումը «հեշտ չի եղել», սակայն ակնկալվում է, որ Գերմանիայի մայրաքաղաքում երկրների ներկայացուցիչները կկարողանան մշակել «բանակցային գործընթացում կոնկրետ համատեղ քայլեր»։

Մի քանի օր առաջ ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել էին, թե ով է ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ առաջիկա բանակցություններում։ Բանակցային թիմում ընդգրկվել են ԵՄ կառույցների ու եվրոպական հինգ պետությունների ներկայացուցիչներ։

Ջարեդ Քուշները հաստատել է եռակողմ քննարկման անցկացումը։ Նրա խոսքով՝ առցանց խորհրդակցություններին եվրոպական երկրները ներկայացված են եղել ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։

Քուշները նշել է, որ նույն օրը զրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ «Մենք քննարկել ենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ուղիները․ համագործակցություն, որը վերջին չորս տարիների ընթացքում գրեթե բացակայել է։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ կարողանան անմիջականորեն լսել միմյանց մտահոգություններն ու առաջարկները՝ միաժամանակ աշխատելով Եվրոպայի համար ավելի կայուն և անվտանգ ապագա կերտելու ուղղությամբ»,- գրել է Թրամփի փեսան X սոցիալական ցանցում։

Քուշների խոսքով՝ բանակցային գործընթացում ձևավորվել են քննարկումների երեք հիմնական ուղղություններ՝ Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքները, ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը, ինչպես նաև Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո երկրի վերականգնումը։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս Եվրոպայի ներկայացուցիչներին չի համարում բանակցային գործընթացի մասնակիցներ։

«Ոմանք խոսում են ձևաչափի ընդլայնման մասին, սակայն մեզ հետ դա համաձայնեցված չի եղել»,- ասել է նա լրագրողներին։ Ուշակովի խոսքով՝ Եվրոպայի մասնակցության հարցը բանակցություններին կարող է բարձրացվել միայն այն ժամանակ, «երբ մենք եվրոպացիներից հստակ ազդակ ստանանք այն մասին, թե նրանք իրականում ինչ են ցանկանում և ինչ կառուցողական ու բովանդակային առաջարկներ կարող են ներկայացնել»։

Մինչ այդ, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ռուսաստանը կարող են անցկացնել եռակողմ բանակցությունների ևս մի քանի փուլ, նշել է ՌԴ նախագահի օգնականը։ Ուիթկոֆն ու Քուշները նոյեմբերի 12-ին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էին, որ Մոսկվան դեմ չէ եվրոպացիների ներգրավմանը բանակցություններում։ Նույն օրը Ռուսաստանի նախագահն ինքն էր հայտարարել, որ «երբեք դեմ չի եղել Եվրոպայի հետ երկխոսություն վարելուն»։

 

© factor.am

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին. արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

17.11.2026 11:32

Տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև․ Զելենսկի

17.11.2026 11:26

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2026 11:19

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35