Սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել օրակարգերից. Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մասին

29.03.2019 22:06
1117

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում արդեն իմ ասուլիսի ընթացքում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական: Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ կգնահատի հանդիպումը դրական»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ երբ ասում է հանդիպումը գնահատում է դրական, դա չի նշանակում հանդիպման կամ խոսակցության ընթացքում ինչ-որ մեկի հաղթանակ կամ ինչ-որ մեկի պարտություն: «Մինչև հիմա շատ ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին և փորձել գալ այն եզրակացության, թե հանդիպմանն ով հաղթեց և ով պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել, թե ես հաղթեցի և դիմացինը պարտվեց: Սկսվել է խոսակցություն և այդտեղ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Այս կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ և առաջին հերթին ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ է»,- հայտարարեց նա:

Փաշինյանը հավելեց, որ դեռ չգիտի, թե այսօրվա հանդիպման ու խոսակցության վերաբերյալ ինչպիսի գնահատական ունի Ադրբեջանի նախագահ Ալիևը: «Հույս ունեմ, որ մեր գնահատականները տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի», - հայտարարեց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40