63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09
215

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը մեկնարկել է, նոյեմբերի 9-ից արդեն հայտերն ընդունվում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետ Դավիթ Բարսեղյանը նշեց, որ այս օրերին ակտիվություն կա, քաղաքացիներից շատ զանգեր են ստանում։

Նրա խոսքով, ծրագիրն ունի մարզային ուղղվածություն։ Սահմանվում է որոշակի հերթականություն սահմանամերձ բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար։

«Դիմումների ընդունման վերջնաժամկետը ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ն է, այնպես որ 63-72 տարեկան մեր այն քաղաքացիները, որոնք ունեն բիզնես գաղափարներ ու ցանկանում են աջակցություն ստանալ, կարող են դիմել։

Այս փուլում՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ընդունվում են մասնակցության դիմումները։ Այնուհետև դիմած անձանցից ընտրվելու են 400-ը՝ բիզնես դասընթացին մասնակցելու համար։

Շատ կարևորում ենք դասընթացի բաղադրիչը, որպեսզի մեր շահառուները տեղեկացված լինեն ինչպես օրենսդրությունից, այնպես էլ հմտություններ ձեռք բերեն ֆինանսների, բիզնեսի կառավարման գործընթացներում։ Ասեմ, որ հեշտ չի լինելու, դասընթացն անցկացնող մեր միջազգային գործընկերները բավականին պահանջկոտ մոտեցում են ցուցաբերելու»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Դասընթացը անցնելուց հետո անհրաժեշտ միավորներ հավաքած 200 շահառուները ստանալու են հավաստագիր, որով էլ դիմելու են բանկ ֆինանսական աջակցությունը ստանալու համար։ Արդեն բանկն է գնահատում բիզնես ծրագիրը ու ֆինանսավորման չափը։ Մինչ բանկին դիմելը, շահառուների համար պարտադիր պայման է ԱՁ ունենալը։

«Այստեղ ուզում եմ ընդգծել, որ կարող են դիմել ինչպես այն քաղաքացիները, որոնք պարզապես բիզնես գաղափար ունեն ու ցանկանում են գործ սկսել, այնպես էլ նրանք, որոնք արդեն ունեն բիզնես և նախատեսում են այն ընդլայնել։ Ուղղությունները տարբեր են՝ չրանոցներ, գաստրո բակեր, հյուրատներ, ջերմոցներ, ավտոմեքենաների սպասարկման կետեր, թվային գործիքների ներդրում, ժամանցի, սպորտային ծառայություններ և այլն»,-Նշեց Դավիթ Բարսեղյանը։

Բանկը ծրագիրը հաստատելուց հետո սկսելու է ֆինանսավորման գործընթացը։ Դավիթ Բարսեղյանը նշեց, որ գումարն անմիջապես շահառուին չի տրվելու։ Այլ օրինակ, բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումների, գույքի, ծառայությունների դեպքում գումարը փոխանցվելու է մատակարար ընկերություններին։

Շահառուն պարտավոր է լինելու աջակցությունը ստանալուց 12 ամիս իրականացնել բիզնես գործունեություն։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է, որ աջակցությունն օգտագործվի նպատակային։

Ծրագիրը պիլոտային է, արդյունքներից կախված որոշում կկայացվի հետագա անելիքների մասին։

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21