Դիմակ դնելու պահանջն ուժի մեջ է. պարետատունն այսօրվանից դադարում է գործել

11.09.2020 19:21
4111

Կարանտինի պայմաններում դիմակ դնելը պարտադիր է։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ ընդգծելով, որ առայժմ պարտադիր կմնան նաեւ սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում եղած պահանջները։

Այսուհետեւ, սակայն, պարետատան փոխարեն կորոնավիրուսի վերաբերյալ որոշումներ կկայացնի առողջապահության նախարարությունը։ Պարետատունն այսօրվանից չկա, չի գործելու։ «Եթե նախկինում կար պարետատուն, ապա այսուհետեւ իրավիճակը կարգավորվում է առողջապահության նախարարի որոշումներով։

Եթե ընթացքում ինչ-որ մի բան այնպես չլինի, կամ իրավիճակը վատթարանա, սահմանափակումները խստանան, դա լինելու է նախարարի որոշմամբ։ Հեռախոսով տեղորոշման համակարգը դադարելու է գործել։ Եթե նախկինում տեսչական մարմինները կարող էին գնալ եւ իքս ժամանակահատվածում որեւէ տնտեսական գործունեություն արգելել, ապա հիմա այդպես չէ, այլեւս չեն կարող անել։ Հաշվի առնելով, որ առողջապահության նախարարությունն է լիազոր մարմինը, շատ հարցեր առողջապահության նախարարությունն է լուծելու, կրթական համակարգին վերաբերող հարցերում կրթության նախարարությունն է պատասխանատու, տնտեսական գործունեության համար տեսչական մարմինններն են պատասխանատու»,- մանրամասնեց Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանում հայտարարվեց 4 ամսյա կարանտին։ Կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումները՝ այստեղ:

Հիշեցնենք, որ դիմակ դնելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչև 6 տարեկան երեխաների,

բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ՝ ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,

դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում։

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34