Փաշինյանն իրավունք չուներ մեր փոխարեն որոշում կայացնել, մեզ անտուն թողնել, Շուշիից Ստեփանակերտ 20 րոպեի ճանապարհ է, մենք թուրքի՞ մեջ աղջիկ պահենք. արցախցի կանայք

11.11.2020 21:21
3697

Ազգային ժողովի մոտ Ոստիկանության զգուշացումից հետո, որ 5 րոպեից ցուցարարների չհեռանալու դեպքում հատուկ միջոցներ են կիրառելու, արցախցի կանայք, ովքեր Ստեփանակերտից էին, ոստիկանին դիմելով ասացին, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ իրենց փոխարեն որոշում կայացնելու և ստորագրելու Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը։

«Ձեր տունը չեն է վաճառել, մեր տունն են վաճառել, որ տենց հանգիստ խոսում եք: Նա իրավունք չուներ մեր փոխարեն որոշում կայացնելու, կասեմ էդքանը, մեզ անտուն թողեց: Հիմա թող իրենք հավաքվեն գնան Ստեփանակերտում ապրեն: 4000 հազար զոհ ենք տվել: Մեր հարազատներն էլ այնտեղ, հիմա էլ սահմանին են, դեռ 92 թվականից էլ ունենք զոհված հարազատներ, իրենց արածն էլ են էսօրվա դրությամբ պղծել, հիմա էլ էսօրվա էս ջահել- ջիվան տղաների արյունը դեռ չի սառել, իրենք հող են վաճառել»,– ասաց կանանցից մեկը:

Արցախցի կանայք նշեցին, որ հոկտեմբերի 4-ին են Ստեփանակերտից տեղափոխվել այստեղ, մինչ այդ փորձել են այնտեղ ապրել, բայց անհնար էր արդեն. «Անընդհատ ռումբերի տակ, ինչպե՞ս մնայինք, մենք սկի չենք էլ ուզել դուրս գանք, լացելով ենք դուրս եկել մենք մեր քաղաքից»:

Հարցին՝ երբ ե՞ն պատրաստում գնալ Արցախ, ասացին. «Հենց հիմա էլ կգնանք, եթե ասեն չեղյալ են համարում էդ թուղթը: Շուշիից մինչև Ստեփանակերտ 20 րոպե է, մենք թուրքի՞ մեջ աղջիկ երեխա պահենք կամ ընդհանուր այդպես մենք իքներս ինչպե՞ս մնանք»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ իր հարազատները գրանցվել են զինկոմիսարիատներում որպես կամավորական, ինչո՞ւ չեն ուղարկել:

«Ստոր Նիկոլ, ասում էիր պատրաստ ես զոհվել, բա գնայիր զոհվեիր, ասեիր չկարացիր պահեիր: Եթե գիտեր այլ տարբերակ չկա, բա ինչի՞ էր երդում ուտում, թող սկզբից ասեր՝ տարբերակ չկա: Ո՞ւր էր Զոհրաբ Մնացականյանը, որ էդ փաստաթուղթը, էդ խուժանությունը ստորագրում էր, հետդ խոսե՞լ է, վեր կաց խոսա, որ դավաճանել է: էդ մարդը և՛ գիժ է, և՛ դավաճան է, և՛ լրտես է: 2.5 տարի թողել է, որ թուրքը մոտենա Նախիջևանում 500 մետր, 2.5 տարի թույլ է տվել, որ Ալիևն ու էրդողանը պատրաստվեն էս պատերազմին, 2.5 տարի պայմանավորել է, մի քանի տեղ է պայմանավորվել, բայց ծախել է թուրքերի վրա»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ազգովի ենք մեղավոր, ասաց. «15 տարի դու ես վաճառել ու կերել Արցախը, քեզ բերեցին, որ դու հիմա գաս Նիկոլի հետ, որ ինչ ունենք չունենք էդ էլ վաճառե՞ս»:

tert.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40