Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձը

10.02.2023 17:03
99176

Իրանում Ղաջարների արքայատոհմի անկումից հետո իշխանությունն անցավ Ռեզա շահին (1925-1941 թթ.)։ Նրանից հետո գահին նստեց որդին՝ Մոհամմադ Ռեզա Շահը (1941-1979 թթ.)։ Հոր և որդու օրոք տնտեսական, քաղաքական և սոցիալական բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև Իրանի քաղաքական ճակատագրին որոշ երկրների միջամտության պատճառով Իրանում ժողովրդական մեծ դժգոհություն բարձրացավ։ Սեյյեդ Ռուհոլլա Խոմեյնին, ունենալով լայն հասարակական աջակցություն Իրանի ժողովրդի շրջանում, ստանձնեց ընդդիմության առաջնորդությունը և սկսեց պայքար շահական ռեժիմի դեմ, որի արդյունքում Իրանի շահը ստիպված եղավ փախչել երկրից։

Մարդկանց տարբեր հասարակական խավերի մասնակցությամբ Իրանի ժողովրդական հեղափոխությունը հաղթեց 1979 թվականի փետրվարի 11-ին, որն էլ սկսվեց տոնվել որպես «Իրանի իսլամական հեղափոխության» հաղթանակի օր։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից երկու ամիս անց՝ 1979 թվականի մարտի 30-ին և 31-ին, ողջ Իրանում և նրա սահմաններից դուրս հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 98,2 տոկոսը քվեարկեց «Իրանի Իսլամական Հանրապետության» համակարգի օգտին:

Հեղափոխությունից հետո բոլոր կրոնական փոքրամասնությունները՝ հրեաները, հայերը, ասորիները և զրադաշտականները,  պատգամավորական աթոռներ ստացան Իսլամական խորհրդում, իսկ այժմ էլ Իրանի խորհրդարանում երկու հայ պատգամավոր կա։ Հատկանշական է, որ վերոնշյալ փոքրամասնությունները Շահի օրոք խորհրդարանում ներկայություն չունեին։

Մյուս կարևոր փոփոխությունը կանանց ներկայությունն է Իրանի հասարակական, համալսարանական, գիտական և մասնագիտական կենտրոններում։ Համեմատած Շահի շրջանի հետ, Իրանում զգալի կերպով մեծացավ կանանց հասարակական և քաղաքական ներկայությունը երկրի տարբեր ոլորտներում:

Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն 44 տարեկան է, և չնայած խիստ պատժամիջոցներին, բոլոր ոլորտներում երկիրը համաշխարհային մակարդակով մեծ առաջընթաց է գրանցել։ Հատկապես գիտության, բժշկության, օդատիեզերական ոլորտում և այլն:

 Իրանն արդեն 31 տարի է՝ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում շատ լավ ու եղբայրական հարաբերություններ ունի, և այդ հարաբերություններն օրեցօր ավելանում են։

Վերջերս Կապանում տեղի ունեցավ Իրանի հյուպատոսության բացումը, որը չափազանց կարևոր քայլ էր վերոնշյալ եղբայրական հարաբերություններն առավել զարգացնելու համար։

Հուսով ենք՝ մոտ ապագայում Իրանում Հայաստանի հյուպատոսությունը նույնպես կբացվի։

Անցկացվեց Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53