Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին

24.02.2021 18:39
5216

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին, Գորիսում գործող ենթապատվիրակության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուկրուեին, Հայկական կարմիր խաչի ընկերության անդամներին, ընկերության գլխավոր քարտուղար

Աննա Եղիազարյանին, Սյունիքի մարզային մասնաճյուղի աշխատակիցներին։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են կազմակերպության կողմից մարզում մինչ այժմ իրականացված մարդասիրական առաքելությունը, հատկապես 2020-ին՝ համաճարակային իրավիճակում ու պատերազմական, հետպատերազմյան ժամանակաշրջանում կատարած աշխատանքը։

Քանի որ այժմ միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը գրասենյակներ է բացում նաեւ մարզերում, ներկայացնելով իրենց գործունեության ռազմավարական ուղղություններն ու առաջիկա անելիքները՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները նաեւ ցանկանում էին մարզային իշխանություններից լսել առաջարկներ, թե հատկապես ինչի կարիք կա մարզում ու ի՞նչ ուղղություններով է ճիշտ խորացնել իրենց մարդասիրական աշխատանքը Սյունիքում։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին կատարած աշխատանքի համար ու սերտ համագործակցության, ամեն կերպ աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01