Արուսյակ Հակոբյան. «Ինքնակատարելագործման ձգտումը մարդուն պիտի ուղեկցի ողջ կյանքի ընթացքում»

12.12.2024 15:09
1641

Մեր ժամանակներում առողջապահությունը, բժշկագիտությունը հսկայի քայլերով են առաջ գնում ժամանակակից կլինիկաներ են շարք մտնում՝ հագեցած բուժման նոր տեխնոլոգիաներով և բուժսարքավորումներով։ Սրանք առավել շատ կենտրոններում են, իսկ ահա մարզերում Հիպոկրատի երդում տվածները շարունակում են մարդկանց առողջությունը վերականգնելու պատվաբեր առաքելությունը։ Երկար ժամանակ է՝ չենք անդրադառնում նրանց գործունեությանը։ Որոշեցինք հանդիպել նրանցից մեկին: Այս անգամ մեր զրուցակիցը երիտասարդ բժշկուհի էր՝ Կապանի բժշկական կենտրոնից։

Այցեքարտ Արուսյակ Հակոբյան, ծնվել է Ջերմուկում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 2013-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, այնուհետև ուսումնառությունը շարունակել է օրդինատուրայում՝ էնդոկրինոլոգ մասնագիտությամբ, Մուրացանի համալսարանական հիվանդանոցում։ Երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել է Կապան, 2021-2022 թթ վերապատրաստվել է մայրաքաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես սոնոգրաֆիստ։ Այժմ բժշկական գործունեությունը շարունակում է և՛ էնդրոկրինոլոգ, և՛  սոնոգրաֆիստ։

Նախ հետաքրքրվում եմ՝ հարազատների շրջանում բժիշկներ կա՞ն։ Հայրը լուսանկարիչ է, մայրը՝ բուժքույր, իսկ ահա քույրը բժշկուհի է, թերապևտ, ընտանեկան բժիշկ, Երևանում է աշխատում։

Ժողովրդի մեջ տարածված արտահայտություն կա. Էնդոկրինոլոգին ժողովուրդն անվանում է շաքարի բժիշկ կամ զոբի (խպիպ) բժիշկ, և իրոք  ավելի շատ տարածված են շաքարային դիաբետով հիվանդներն ու վահանաձև գեղձի խնդիրներ ունեցողները:

Տեղին է հիշեցնել, որ էնդոկրինոլոգիան (ներզատաբանություն) ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը, ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում է ներզատիչ համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ: Իսկ ընդհանրապես էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները:

– Ժողովրդի մեջ տարածված արատավոր մի սովորություն կա, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում բժշկի: Ի՞նչ վիճակով են մարդիկ դիմում էնդոկրինոլոգին:

– Տպավորությունն այն է, որ մարդիկ իրենց չեն սիրում: Երբ սկսում են սիրել, հետևողական են լինում իրենց առողջության հանդեպ: Մինչդեռ շատերը սեփական անձի հանդեպ անտարբեր են: Ասում են՝ տանն ունեմ փոքրիկ երեխա, թող ինքն առողջ լինի, ես մի կերպ յոլա կգնամ: Խնամում եմ փոքրիկիս, ամբողջ ուշադրությունս ինքն է, ինձնով զբաղվելու ժամանակ չունեմ: Իսկ տրամաբանականն այն է, որ նախ ինքդ քո առողջության մասին պիտի մտածես, որ կարողանաս ընտանիքիդ անդամներին օգտակար լինել: Մինչդեռ եթե քո առողջությունը վատ է, մերձավորիդ քո օգնածը թերի է լինելու, լիարժեք չի լինելու:

– Իսկ ե՞րբ են դիմում էնդոկրինոլոգին:

– Եթե առկա են հոգնածության զգացում, սրտխփոցներ, ծարավի զգացողություն, ընդհանուր թուլություն, քնկոտություն, աղիների անկանոն աշխատանք, խոլեստերինի բարձր մակարդակ, վերջույթների թմրածություն, դեպրեսիվ վիճակ, քաշի կտրուկ փոփոխություն: Իսկ ընդհանրապես Էնդոկրինոլոգիան թերապիայի ամենաընդգրկուն մասնագիտություններից է, և դրա հիմքի վրա մանավանդ արտասահմանում բաժանվում է նեղ մասնագիտացումների: Մեզանում էլ միտումն արդեն կա. էնդոկրինոլոգ, որ զբաղվում է միայն դիաբետիկներով, կա այդ բնագավառի մասնագետ, ով զբաղվում է պացիենտի հորմոնալ խնդիրներով: Ընդհանրապես դիաբետիկ գանգատները մի դրսևորում են ունենում, վահանաձև գեղձինը՝ բոլորովին մի այլ բան: Մանկական էնդոկրինոլոգիան առանձնապես մի այլ բնագավառ է։

Զրուցակիցս տեղեկացնում է, որ բժշկական կլինիկաներում սկրինինգային հետազոտություններ են սկզբնավորվել, այսինքն՝ չեն սպասում, որ մարդը գանգատ ունենա: Մարդու տարիքային շեմը լրանում է, պոլիկլինիկայից կանչում են հետազոտության: Ասենք՝ ստուգում են գլյուկոզայի քանակն արյան մեջ: Թիվը բարձր է, ուղարկում են էնդոկրինոլոգի մոտ:

Ի՞նչ նախասիրություններ ունի Արուսյակ Հակոբյանը: Ազատ ժամանակ համարյա չի ունենում: Երկու բալիկ ունի՝ երկու և չորս տարեկան, նրանց է մեծ ժամանակ հատկացնում: Շատ է կարոտում հայրենի Ջերմուկը, ձգտում է տարին մեկ-երկու անգամ լինել ծննդավայրում։ Նախասիրություններից է շախմատը, շատ է սիրում իմաստունների այդ խաղը:  Ժամանակին երկընտրանք կար․ սպո՞րտ, թե՞ բժշկություն, ինչպես տեսնում եք, հաղթեց այս վերջինը:

Սիրո՞ւմ է ընթերցանությունը: Միանշանակ: Բայց նախընտրում է մասնագիտական գրականություն կարդալ: Իսկ ընդհանրապես կարծում է, որ ինքնակրթությունը, ինքնակատարելագործման ձգտումը մարդուն պիտի ուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Այս համատեքստում շատ է կարևորում բժշկական վերապատրաստումների դերը։ Ցանկությունն այն է, որ արտասահմանում մասնակցի վերապատրաստման կամ գիտաժողովի․․․

Հրաժեշտից առաջ երիտասարդ բժշկուհին հիշեցրեց հայտնի խոսքը՝ հիվանդությունը կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը:

Անսանք այդ անառարկելի ճշմարտությանը:

Վահրամ Օրբելյան

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34