Քաղաքաշինական ծրագրերը՝ համայնքի ղեկավարի մշտադիտարկման ներքո

26.06.2023 21:43
1137

Հունիսի 24–ին՝ շաբաթօրյա շրջայցերի շրջանակում, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ եղել է մի շարք շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նախորդ մշտադիտարկումների ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքին ու արդյունքներին։

Համայնքի ղեկավարը այցելել է Երկաթուղայինների փողոցի 3-րդ, Գարեգին Նժդեհ փողոցի 1–ին և 2–րդ նրբանցքներ տանող ճանապարհներ, որոնք կառուցման օրվանից ի վեր նորոգման չեն ենթարկվել։ Այցի պահին ընթանում էին ասֆալտապատման աշխատանքներ, որի վերջնարդյունքում ապահովվելու է բնակիչների հարմարավետ և անվտանգ տեղաշարժը։

Այցի շրջանակներում համայնքի ղեկավարը շրջել է նաև Ա․ Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1/2 հասցեում գտնվող մարտարվեստի դպրոցում և Լեռնագործների թիվ 16 հասցեում վերակառուցվող մանկապարտեզի տարածքում, որոնց շինարարությունը գրեթե ավարտին է հասցվել, ընթացքում են արտաքին և ներքին հարդարման որոշ աշխատանքներ։

Ակտիվ շինարարություն էր ընթանում նաև Դավիթ Բեկ արձանի հարակից տարածքում, որտեղ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ:

Շրջայցի ավարտին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին համայնքի ղեկավարը տվել է ցուցումներ՝ շինաշխատանքերի պատշաճ կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման առաջնահերթությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40